ՔՊ-ական ղեկավարի ընտանիքը դիմել է վարչապետին` նոր գազալցակայան կառուցելու համար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջերս Երևան-Սևան ավտոմայրուղում գտնվող գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո, թերեւս, պետք է շատերի համար դաս լիներ, որ գազի լցակայաններն անվտանգության կանոններին պետք է խիստ համապատասխան լինեն:
Դեռևս 2023 թվականին, պայթյուն էր տեղի ունեցել նաև «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, ինչի հետևանքով 3 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:
Տեղեկացնենք, որ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար Տավրոս Սափեյանի հորեղբորը` Ժորա Սափեյանին, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, մյուս 50 տոկոսը՝ Էդիկ Սափեյանին` Տավրոս Սափեյանի հորը: Գազալցակայանը գտնվում է Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ի վրա, որը «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման պատճառով հայտնվել է գլխավոր ճանապարհից դուրս:
Վերջերս, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու մոտակայքում՝ Աշնակ գյուղի հատվածում, սկսել են մեծ արագությամբ նոր գազալցակայան կառուցել` ճանապարհի երթևեկելի մասին շատ մոտ: Մեր տեղեկություններով, այս գազալցակայանն էլ է պատկանում Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի ընտանիքին:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Տավրոս Սափեյանը նշեց, որ այո, այդ լցակայանը իր հորեղբորինն է՝ Ժորա Սափեյանինը, սակայն այս պահին դեռեւս չունեն շահագործման թույլտվություն: «Հորեղբայրս դիմել է վարչապետին, որպեսզի թույլտվություն ստանա:
Նա մեկ այլ լցակայան ուներ, որը դուրս է մնացել ճանապարհից, դրա համար էլ նորն է կառուցել»,-հավելեց մեր զրուցակիցը: Արձանագրենք, որ առանց թույլտվության գազալցակայան կարող էր միայն ՔՊ-ի տանիքի տակ կառուցվել` ցանկացած այլ քաղաքացի, եթե նման բան սկսեր, ժամերի ընթացքում պատկան մարմինները շինարարությունը կկասեցնեին եւ նրան կտուգանեին: