Ռուսաստանցի հարձակվողը 2 տարվա պայմանագիր է ստորագրել «Գանձասար Կապանի» հետ
СПОРТ««Գանձասար Կապանի» շարքերն է համալրել ռուսաստանցի կենտրոնական հարձակվող Ացամազ Բուրաևը, ով կապանյան ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է կնքել»,- հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Նախքան «Գանձասար Կապան» տեղափոխվելը, 25-ամյա Բուրաևը հանդես է եկել Նալչիկի «Սպարտակում», Վլադիկավկազի «Ալանիայում» և մի շարք այլ թիմերում:
«Ալանիայի» կազմում Բուրաևը մասնակցել է նաև Ռուսաստանի գավաթի 2010/11 թթ եզրափակչին, որում ԲԿՄԱ-ն 2-1 հաշվով հաղթել է: Բուրաևը մասնակցել է նաև 2010/11 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլում ղազախական «Ակտոբեի» հետ խաղին, որում էլ դարձել է գոլի հեղինակ:
2014/15 մրցաշրջանում Բուրաևը «Ալանիայի» կազմում մասնակցել է 22 հանդիպման և դարձել 12 գոլի հեղինակ:
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
В приграничных сёлах Армении закрывают школы
3
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
4
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



