Դանակաhարnւթյnւն՝ Նոր Հաճնում. բժիշկները պայքարnւմ են վիրավnրի կյանքի համար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկոթյուններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ունեցել: Գրել է «Շամշյանը»։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են արնանման հետքեր և դանակ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:
Տարածքը սահմանազատել են պարեկ Կարեն Սարգսյանն ու կրտսեր պարեկ Արմեն Մինասյանը:
Մինչ ոստիկանների ու պարեկների՝ դեպքի վայր ժամանելը, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկնաններն ու պարեկները տեղում պարզել են, որ քաղաքացին նշված հասցեից է տեղափոխվել հիվանդանոց և նա Նոր Հաճնի բնակիչ 64-ամյա Վահան Հ.-ն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա Հարություն Դ.-ն է, ով հաշվառված է «ԱրՄեդ» հոգեբուժական և նարկոլոգիական ռեգիստրում:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Ամբողջ քաղաքը գիտի, թե ով ա եղել խփողը, ինչ առողջական խնդիրներ ունի: Լսեցինք, որ Չարենցի փողոցի 19 շենքի 2-րդ «պադյեզդի» դիմաց ինչ-որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ էլ Հարութը դանակով հարվածներ է հասցրել Վահանին ու քաղաքացիներն են առաջինը օգնության հասել Վահանին: Ճիշտն ասած՝ ամբողջ շենքն ու թաղը խառնվել էին իրար, որովհետև գիտեինք՝ կարողա դանակով հարձակվեր ուրիշների վրա, բայց լավ էր՝ ոստիկաններն ու պարեկները շատ արագ հասան, իմացան՝ որտեղ է գտնվում ու կարողացան նրան վնասազերծել ու տանել բաժին, եթե մի քիչ ուշանային, նորից ենք կրկնում, հնարավոր ա՝ էդ տղամարդը, լինելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մի քանի հոգու էլ դանակահարեր»: