ԱԺ-ում մեկնարկում է «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2024 թվականի օգոստոսի 19-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների ու ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց։ Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
«Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի, պատգամավորների ու պետական կառույցների մասնագետների հետ, ստանալու գիտելիքներ քաղաքագիտության եւ հասարակագիտության ոլորտներում:
Ի՞նչ է սպասվում քեզ.
Հանդիպումներ եւ քննարկումներ պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հետաքրքիր դասեր, որոնք լի են նոր գիտելիքներով եւ տեղեկատվությամբ:
Այցելություններ թանգարաններ, մշակութային այլ վայրեր:
Հատուկ մրցանակներ.
Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր եւ խրախուսական նվերներ։
Ինչպե՞ս մասնակցել.
Անհրաժեշտ է հաղթել Ազգային ժողովի կողմից կազմակերպված մրցույթում։
Գրանցվելու համար անցիր հետեւյալ հղմամբ՝ bit.ly/3xP2Cux
Շտապիր, հայտերն ընդունվում են մինչեւ 2024 թվականի հուլիսի 25-ը:
Հարցեր ունե՞ս.
Զանգահարիր՝ (011) 513-627 հեռախոսահամարով:
Բաց մի թող հնարավորությունը՝ մասնակցելու այս եզակի նախաձեռնությանը: Անկասկած, սա կլինի ամառվա քո ամենահետաքրքիր փորձառությունը»։