Կանանց ազգային հավաքականը նախապատրաստվում է խմբային փուլի վերջին խաղերին
СПОРТՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 7-ից 17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» ՌԴ
Սոֆինե Կևորկյան - «Սան Դիեգո» ԱՄՆ
Լիլիթ Բաբայան - «Փյունիկ»
Պաշտպաններ
Նատաշա Ժամգոչյան - «Լավալ» Կանադա
Սվետլանա Կարագյոզյան - «Ռուբին» ՌԴ
Լիանա Ղազարյան - «Ռոստով» ՌԴ
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» ՌԴ
Տատյանա Գրիգորյան - «ՓիԷսԷս Քոլեջ» ԱՄՆ
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու»
Անի Ղուկասյան - «Փյունիկ»
Մարինե Կարապետյան - «Փյունիկ»
Նիկա Սմիրնովա
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան - «Ռոստով» ՌԴ
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» Էստոնիա
Լարա Կազանչյան - «Քրեյթոն» Կանադա
Մարալ Արթին - «Մալագա Սիթի» Իսպանիա
Մանե Ներսեսյան - «Գո Իգլս» ԱՄՆ
Հարձակվողներ
Անի Սաֆարյան - «Կոլումբիա Լայընս» ԱՄՆ
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա»
Լուսինե Կոստանյան - «ՈՒրարտու»
Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հուլիսի 12-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Բուլղարիայի ընտրանու դեմ: Կանանց ազգային հավաքականն ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Ռումինիայի հետ: Հանդիպումը տեղի կունենա Բուխարեստի «Արկուլ դե Տրիումֆ» մարզադաշտում հուլիսի 16-ին։