Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նոր նախագահը թուրք է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշկիանը «իրականում թուրք է»։ Այս մասին քաղաքական գործիչը լրագրողներին ասել է ինքնաթիռում Գերմանիայից վերադառնալիս, հայտնում է թուրքական TRT Harber հեռուստաալիքը։
«Մասուդ Փեզեշկիանն իրականում ադրբեջանական ծագումով թուրք է։ Օրինակ՝ Թավրիզում նա խոսում է թուրքերեն։ Բայց երբ գնում է քրդաբնակ շրջաններ, այնտեղ էլ կարող է քրդերեն խոսել»,- ասել է թուրք առաջնորդը։
Էրդողանը հավելել է, որ կապ կհաստատի Իրանի նոր նախագահի հետ և կշնորհավորի նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Անկարան և Թեհրանը կշարունակեն զարգացնել արտաքին քաղաքական բոլոր տեսակի հարաբերությունները։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Իրանը Թուրքիայի կարևոր հարևանն է, և երկիրը կապված է նրա հետ պատմամշակութային կապերով։
Հուլիսի 6-ին Իրանի ընտրական հանձնաժողովը հայտարարեց Մասուդ Փեզեշկիանի հաղթանակի մասին արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք անցկացվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի ողբերգական կործանումից հետո։