Օրբանը Պեկինում հանդիպել է Սի Ծինփինի հետ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում է, որտեղ հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հուլիսի 8-ի առավոտյան Պեկինի Դյաոյութայ պետական նստավայրում հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է Օրբանը, Բուդապեշտը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցում Պեկինի խաղաղության նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ իրենք «միշտ խաղաղության կողմնակիցն են և երբեք ոչ պատերազմի», քանի որ Հունգարիայի ժողովուրդը ձգտում է խաղաղության, հավասարակշռության և ներդաշնակության։
Նշենք, որ նախօրեին Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին հայտարարել էր, որ Օրբանը շարունակվող «խաղաղության առաքելության» շրջանակներում ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահի հետ։
Մինչ այդ՝ հուլիսի 2-ին, նա այցելել էր Կիև, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, իսկ հուլիսի 5-ին Մոսկվայում բանակցություններ էր վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։