Անկախ երկար թռիչքներից, եթե հրավեր ստանամ հավաքականից, կմիանամ թիմին. Յուրա Մովսիսյան
СПОРТԱնկախ երկար թռիչքներից, եթե Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանամ, ապա կմեկնեմ և կխաղամ հավաքականի կազմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին ամերիկյան KUTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մոսկվայի «Սպարտակ»-ից MLS-ի «Ռեալ սոլթ Լեյք» տեղափոխված Յուրա Մովսիսյանը:
«Եթե հրավեր ստանամ, անպայման կշարունակեմ հանդես գալ հավաքականում: Ազգային հավաքականում խաղալը մեծ պատիվ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Հայաստանի հավաքականում խաղալը լավագույն բաներից է, որ պատահել է իմ կյանքում: Այնպես որ, եթե հրավիրվեմ, կմիանամ թիմին»,- ասել է Մովսիսյանը:
28-ամյա հարձակվողը մոսկովյան ակումբից ամերիկյան թիմ է տեղափոխվել վարձվճարով` մինչ 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



