«Մեր ընտանիքում ունենք համալրում». Լիլի Մորտոն՝ անակնկալների և նոր տեսահոլովակի մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոն օրերս ներկայացրել է իր նոր՝ «Chika Chika» պարային տեսահոլովակը, որի մանրամասները վստահել է Life.tert.am-ին: Երգը նախորդների պես ռուսերենով է, ինչը Լիլին բացատրում է ռուսալեզու երգերի ալբոմ ունենալու հանգամանքով. «Քանի որ ունենք ռուսական երգերից կազմված երկու ալբոմ, ընդորում՝ առաջինն արդեն պատրաստ է, իսկ երկրորդը՝ կիսով չափ, հերթով ներկայացնում ենք բոլոր երգերը: Որոշները հանրության դատին ենք հանձնում տեսահոլովակի տեսքով, որոշները`առանց տեսահոլովակի»,-ասաց երգչուհին:
Լիլիի խոսքով՝ շուտով նախապատրաստվելու է համերգային շրջագայությունների։ Երգչուհին այս անգամ էլ վստահել է ռուս մասնագետների. «Երգերը բոլորը ռուսերեն են, այդ պատճառով կարծում ենք, որ ավելի ճիշտ կլինի, որ երգերի վրա աշխատեն ռուս մասնագետներ, որովհետև ունենք հոգեկերտվածքի (մենթալիտետի), ռուսական երաժշտությունը ճիշտ զգալու տարբերություն։ Նրանց հետ աշխատանքների արդյունքն էլ ինձ գոհացնում է, սիրվում են հանդիսատեսի կողմից, դիտումները և ինձ հասցեագրված բազմաթիվ դրական նամակները փաստում են դրա մասին»:
Լիլին խոստովանեց, որ չնայած ռուսալեզու երգերի հաջողությանը՝ հանդիսատեսի դատին հանձնելու է նաև հայերեն երգեր. «Հայերենով երգելը, իհարկե, շատ կարոտում եմ. շուտով հայկական լսարանին կներկայացնենք նաև հայերեն շատ հետաքրքիր և նորաոճ երգ, որը վստահ եմ՝ դուր կգա և՛ փոքրերին, և՛ մեծերին: Միաժամանակ, չեմ թաքցնում, որ այս փուլում առաջնային նպատակս ռուսալեզու երգերը ճիշտ մատուցելն է, ինչի շնորհիվ կմեծացնեմ լսարանս և կամրապնդեմ դիրքերս այդ շուկայում: Վստահ եմ, որ այդ երգերն ունեն երկրպագուների բանակ»:
«Chika Chika»-ն արդեն երկրորդ տեսահոլովակն է, որ երգչուհին նկարահանում է հենց Լոս Անջելեսում, նախորդը «I don’t wanna know»-ն էր. «Ես սիրում եմ փորձարկումներ անել, տարբեր վայրերում նկարահանումներ իրականացնել, աշխատել տարբեր մասնագետների հետ, որպեսզի, ի վերջո, հասկանամ, թե ում հետ եմ ինձ ավելի լավ զգում աշխատելիս, որտեղ ենք ավելի գեղեցիկ կադրեր ստանում։
Նշեմ, որ մեր ընտանիքում ունենք երկու համալրում: Խոսքն իմ կատուների մասին է. Լոլոն և Պեպեն (նրանց անունները դրել եմ մանկությանս մուլտֆիլմի՝ «Պինգվինաշեն»-ի պինգվինների անուններով), նկարահանվել են այս տեսահոլովակում: Իմ միտքն էր, շատ գեղեցիկ է ստացվել։ Տեսահոլովակում նկարահանել ենք նաև տարբեր ազգերի գեղեցիկ աղջիկների, որպեսզի տեսահոլովակը ստացվի այնպես, ինչպես ես եմ պատկերացնում` գունեղ, հետաքրքիր և տրամադրություն հաղորդող։ Ինչպես մասնագետներն են ասում՝ իզուր չէ, որ Հուլիվուդը գտնվում է Լոս Անջելեսում, մենք էլ ենք նկատում, որ այստեղ, կարծես, առանց որևէ լույսի հնարավոր է նկարահանել շատ գեղեցիկ տեսահոլովակ` գունեղ, արևոտ և վառ: Կարծում եմ, որ Լոս Անջելեսի գույներն իսկապես այլ են»,- եզրափակեց Լիլի Մորտոն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live