Ереван, 14.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Միջազգային հեղինակավոր «Վինսոն և Էլկինսը» հրապարակել է Խաչատրյանների գործով ԱՄՆ անշարժ գույքի շուրջ ձեռք բերված համաձայնության էական հանգամանքները

ОБЩЕСТВО

Միջազգային հեղինակավոր «Վինսոն և Էլկինս» (Vinson & Elkins LLP) իրավաբանական ընկերությունը հրապարակել է գործարարներ` Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի ԱՄՆ-ում դատական գործի բարենպաստ հանգուցալուծման մասին հաղորդագրություն:  Հաղորդագրությամբ, մասնավորապես, ներկայացվել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի շուրջ ձեռք բերված համաձայնության էական հանգամանքներ:

Հաղորդագրությամբ արձանագրվել է, որ ԱՄՆ-ում շուրջ 2 տարի տևած հետաքննությունից հետո Խաչատրյանների կողմից որևէ իրավախախտում կատարելու, այդ թվում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը անօրինական ճանապարհով ստացված եկամուտներով ձեռք բերելու հանգամանք չի հայտնաբերվել և չի հաստատվել։ Նաև անշարժ գույքի մասով նշվել է, որ հաշվի առնելով գործընթացի խիստ երկարատևությունը և այդ ընթացքում Խաչատրյանների բիզնես գործունեությանը պատճառվող հսկայական կորուստները, Խաչատրյանների և ԱՄՆ կառավարության միջև այն օտարելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

Մասնավորապես, մեջբերում ենք թարգմանությամբ.

«2024 թվականի հունիսին «Վինսոն և Էլկինսը» ապահովել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի (DOJ) կողմից իրականացվող հանրային նշանակության հետաքննության կարճումը, որը ներառել է Արդարադատության դեպարտամենտի ներկայացրած բոլոր պահանջների բարենպաստհանգուցալուծումը հօգուտ «Վինսոն և Էլկինսի» պաշտպանյալներ Արտյոմի Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և նրանց ամերիկյան ընկերության՝ WRH, Inc.-ի:  Վերոնշյալ գործով Արդարադատության դեպարտամենտի որոշումը և վերջինիս կողմից նախաձեռնված քրեական հետապնդման դադարեցումը Խաչատրյանների նշանակալի հաղթանակն է, որով լուծվում է նրանց իրավական վեճը դեպարտամենտի հետ՝ Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի օրինական ձեռքբերման և կառուցապատման վերաբերյալ:  

Ինչպես պարզաբանվել է ներկայացված փաստաթղթերով, Խաչատրյանների ընտանիքը ի սկզբանե գնել է Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը և սկսել կառուցապատումը 2011 թվականին: 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո, Խաչատրյաններն անարդարացիորեն թիրախավորվել են նոր իշխանության կողմից, և նրանց օրենքով երաշխավորված իրավունքները կասկածի տակ են դրվել: 2022 թվականի հունվարին Խաչատրյանները վաճառքի են հանել Հոլմբի Հիլզի անշարժ գույքը՝ այդ մասին թափանցիկորեն տեղեկացնելով կառավարությանը։ Այնուամենայնիվ, 2022 թվականի ապրիլին Արդարադատության դեպարտամենտը, ստանալով ՀՀ կառավարությունից ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունեցող միջնորդություն, ԱՄՆ Կենտրոնական շրջանի Կալիֆորնիայի շրջանային դատարան է ներկայացրել Հոլմբի Հիլզի անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջ: «Վինսոն և Էլկինս» ընկերությունը  Խաչատրյանների անունից անմիջապես ներկայացրել է սեփականության ճանաչման պահանջ՝ միջնորդելով  մերժել Կառավարության բողոքը: Այնուհետև, դատարանի որոշմամբ  կասեցվել է Կառավարության պահանջի հիման վրա քննվող բռնագանձման գործը՝ հնարավորություն տալով  ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին իրականացնել հետաքննություն:  

Վերջին երկու տարիների ընթացքում «Վինսոն և Էլկինս» ընկերությունը ամբողջովին աջակցել է Արդարադատության դեպարտամենտի կողմից իրականացվող հետաքննությանը՝ կառավարությանը ատիվորեն տրամադրելով հասանելիություն ծավալուն նյութերին, բանկային արձանագրություններին, ինչպես նաև ապահովել է հասանելիություն վկաների ցուցմունքներին: Ավելի քան երկու տարի տևած քննության արդյունքում, Արդարադատության դեպարտամենտը պաշտոնապես ծանուցել է, որ 2024 թվականի հունիսի 11-ին դադարեցնում է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: Հետաքննության դադարեցման և բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով Արդարադատության դեպարտամենտը և Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաև բռնագանձման մասով չկատարված  պարտավությունների հարցը։ Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի և ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջև: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը` Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,-ասված է հայտարարության մեջ:

Այն նաև նշում է, որ սույն գործով Խաչատրյանների շահերը ներկայացրել է «Վինսոն և Էլկինսի» թիմը` Եֆրեյմ (Ֆրայ) Վերնիկի գլխավորությամբ։ Գործընկերներն են եղել` Քրիստոֆեր Վ. Ջեյմսը,  օգնականներ՝ Փիթեր Թ. Թոմասը և Ռոբերտ Վունը, Էլիզաբեթ Ա. Մեթյուսը, Նատալի Ֆարագը:, Կարինա Ա. Պերիերան, Քեթրին Գալվին և Դենի Քիմը։

Նշենք, որ Խաչատրյանների փաստաբանական խումբը հորդորում է ներկայացնել գործի հանգամանքներն ամբողջական՝ առանց հանգամանքների խեղաթյուրման, քանի որ հանրությունն իրավունք ունիստանալու օբյեկտիվ և ամբողջական լրատվություն։

Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом Симонян