Պետք է ամեն ինչ անենք, որ Ուկրաինայի անշրջելի ճանապարհը դեպի ՆԱՏՕ ավարտվի երկուսի վերացմամբ. Մեդվեդև
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ Ուկրաինայի անշրջելի ճանապարհը դեպի ՆԱՏՕ ավարտվի երկուսի վերացմամբ. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նա այս մասին գրել է՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի հռչակագիրը, ըստ որի՝ Արևմուտքը «կշարունակի աջակցել Ուկրաինայի անշրջելի ճանապարհին դեպի ամբողջական եվրաատլանտյան ինտեգրում, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելը»:
«Ահա թե ինչ են ասել մեր թշնամիները երեկ Դաշինքի վաշինգտոնյան հռչակագրում։ Եզրակացությունն ակնհայտ է. մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինայի «անշրջելի ճանապարհը» դեպի ՆԱՏՕ ավարտվի կա՛մ Ուկրաինայի, կա՛մ ՆԱՏՕ-ի վերացմամբ։ Իսկ ավելի լավ կլիներ՝ և՛ մեկի, և՛ մյուսի», - գրել է Մեդվեդևը: