Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հասուն տարիքում ավելի շատ ես զգում երեխա ունենալու պատասխանատվությունը. Իռա Հարությունյանը հղիության 9-րդ ամսում է

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցը Իռա Հարությունյանն է։ Դերասանուհի Իռա Հարությունյանը ծննդաբերության համար արդեն հետհաշվարկ է սկսել, նա գտնվում է հղիության 9-րդ ամսում, ըստ բժիշկների՝ մինչ փետրվարի առաջին կեսը նրա երկրորդ որդին լույս աշխարհ կգա:

Իռա Հարությունյանի առաջնեկն արդեն 13 տարեկան է, ուղիղ 13 տարի անց կրկին մայրանալը դերասանուհու համար ասես առաջին անգամը լինի. «Ճիշտ է՝ որդի ունեմ, բայց հիմա փոքրիկի խնամքի վերաբերյալ շատ բաներ արդեն մոռացել եմ, ուստի խորհուրդների կարիք եմ զգում, փորձում եմ կրկին տեղեկանալ, թե ինչպես է պետք ճիշտ մեծացնել ու խնամել բալիկներին: Իսկապես, այնպիսի տպավորություն է՝ կարծես թե առաջին անգամ պետք է մայրանամ, սպասումներն ու զգացողությունները կարծես թե նոր լինեն: Հիմա, երբ նայում եմ տղայիս, ասում եմ, միթե այս ամենի միջով ես անցել եմ: Ինձ համար հրաշքի նման մի բան է՝ պատկերացնելը, որ բնությամբ կնոջ կյանքի մեջ կյանք է ապրում,- նշեց Իռան ու պատմեց, որ առաջնեկին ունենալու ժամանակ այլ կերպ է վերաբերվել,- առաջնեկիս՝ Արամին, ունեցել եմ 25 տարեկանում, երբ շատ երիտասարդ էի: Այն ժամանակ նման կերպ չէի վերաբերվում թե ինձ, թե կարգավիճակիս: Այս առումով տարիքն իր դրական ազդեցությունն ունի՝ հասուն տարիքում ավելի շատ ես զգում երեխա ունենալու  պատասխանատվությունը, նաեւ շատ ավելի էմոցիոնալ ես: Մի բան էլ նշեմ՝ երբեք չեմ հասկացել այն մայրերին, ովքեր իրար հետեւից մի քանի երեխա են ունեցել, ինձ համար այդպես մի երեխայից գողանում ես նրան հատկացվելիք ժամանակն ու ստիպված նվիրում հաջորդին. Յուրաքանչյուր երեխայի յուրահատուկ ուշադրություն է պետք, դրա համար ես նույնիսկ չեմ փոշմանում, որ այսքան երկար դադար եղավ առաջնեկիս եւ երկրորդիս ունենալու միջեւ»:

Թե ինչպե՞ս է վերաբերվում 13-ամյա Արամն այն փաստին, որ իրենից բացի տանը եւս մեկ երեխա է լինելու, Իռա Հարությունյանը պատմեց. «Իրականում Արամը մեզ համար երեխա եղել է ու կմնա, հիմա մենք չենք էլ պատկերացնում, որ բացի Արամից մի հոգու էլ ենք այդքան սիրելու: Ուրախ եմ, որ որդիս այնքան հասուն է, որ մեծի նման մտածում է իմ մասին, հետեւում է, որ տաք հագնվեմ, որ հաբերը ճիշտ ժամանակին  խմեմ, սնվեմ. նրա նման վերաբերմունքը տեսնելով հպարտանում եմ իրենով: Գտակցում է, որ շուտով մեծ եղբայր է դառնալու, դրանից ելնելով էլ իրեն շատ լուրջ ու հասուն է  պահում, մենք էլ իրեն միշտ ասում ենք, որ նա մեր առաջինն ու գլխավորն է»:

 Ի դեպ, դերասանուհին նկատեց, որ փոքրիկ եղբոր անվան ընտրությունը Արամն է կատարել, բայց դեռ չցանկացավ այն հայտնել:

Իռա Հարությունյանն ամեն բան պատրաստել է փոքրիկի համար, կատարել է անհրաժեշտ գնումները. «Վաղուց եմ սկսել բալիկիս համար անհրաժեշտ գնումները: Քանի որ այդ հարցում մի փոքր կամակոր եմ, ուզում եմ ամեն բան իմ ճաշակով ու ցանկությամբ լինի, դրա համար փորձել եմ ինքս անել, որպեսզի բալիկի ծնունդից հետո նման հարցերով շատ չխառնվեմ: Իհարկե, ինչ-որ իմաստով հետեւել եմ նաեւ մեզանում առկա չգրված օրենքներին, ըստ որի մինչ բալիկի ծնունդը մեծ գնումներ չանել, դրա համար փոքրիկի օրորոցը եւ նման մեծ իրերը գնել ենք, բայց դեռ թողել ենք խանութներում, որոնք կբերենք որդուս ծնվելուց հետո միայն: Չնայած ինձ համար արդեն դժվարացել է երկար քայլելը, բայց մեծ հաճույքով եմ զբաղվում դեռեւս չծնված փոքրիկիս համար անհրաժեշտ գնումներով»,- պատմեց դերասանուհին:

Իռայի երկրորդ որդին դեռ լույս աշխարհ չի եկել, բայց նա արդեն մտածում է դստեր մասին. «Միշտ եմ երազել աղջիկ ունենալու մասին, նույնիսկ այս անգամ էի կարծում, որ աղջիկ եմ ունենալու: Ապագայում, եթե առողջությունս ների, կցանկանամ աղջիկ ունենալ, պարզապես ներքին համոզմունք ունեմ, որ եթե երրորդ երեխա էլ լինի, կրկին տղա կլինի,- ծիծաղելով նշեց նա եւ ավելացրեց,- 2-3 տարի անց, եթե Աստված կամենա կցանկանամ աղջիկ ունենալ: Ամեն դեպքում, ըստ իս ոչինչ պատահական չի լինում, ուրեմն պետք էր, որ երկրորդ տղան ունենայի, գուցե թոռնիկներս աղջիկներ լինեն»:

Իռա Հարությանը խոստացավ նախատեսվածից շուտ վերադառնալ աշխատանքին. «Ես սիրում եմ իմ աշխատանքը եւ արդեն շատ ծրագրեր ունեմ 2016-ի հետ կապված: Օգնողներ շատ ունեմ՝ ի դեմս մայրիկիս եւ քույրիկիս, կարծում եմ, կկարողանամ ամենաուշը սեպտեմբերին վերադառնալ աշխատանքային գործունեությանս, բայց, իհարկե, չեմ թողնի, որ աշխատանքի պատճառով բալիկս իմ կարիքը զգա: Աստված առաջ՝ թող ծնվի երկրորդ հրաշքս, մնացածը ապագայում պարզ կլինի»,- հավելեց դերասանուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay