«Շերեմետևոյում» եղանակի պատճառով թռիչքների սահմանափակումներ են
МЕЖДУНАРОДНОЕ«Շերեմետևո» օդանավակայանը եղանակային պայմանների պատճառով սահմանափակումներ է մտցնում օդանավերի թռիչքի և վայրէջքի համար: Այս մասին հայտնում է «Աերոֆլոտի» պաշտոնական Telegram-ալիքը։
«Առաջիկա օրերին Մոսկվայի շրջանում սպասվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը հուլիսի 14-ի ժամը 17.00-ից հետո ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում օդանավերի թռիչքի և վայրէջքի համար»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ չվացուցակի փոփոխությունը նվազագույնի հասցնելու և Մոսկվայի ավիացիոն հանգույցի սպասման հատվածում օդանավերի կուտակումից խուսափելու համար «Աերոֆլոտի» առանձին թռիչքների ժամանումը Շերեմետևո կտեղափոխվի ավելի ուշ ժամանակի:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



