ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը հունվար-ապրիլին 9,5 %-ով աճել է
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտուրն, ըստ նախնական տվյալների, 2024 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 9,5 %-ով։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Կովկասյան ներդրումային համաժողովում։
«Ազգային վիճակագրական ծառայությունների նախնական տվյալներով՝ 2024 թվականի հունվար-ապրիլին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պետությունների և ԵԱՏՄ-ի միջև փոխադարձ առևտուրն աճել է ևս 9,5 %-ով», - ասել է նա։
Վոլվաչը նշել է, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի արտաքին առևտրում աճում է ԱՊՀ երկրների գործընկերների բաժինը։
«Եթե անցյալ տարի այդ բաժինը հասել է գրեթե 15 %-ի, ապա 2024 թվականի հունվար-ապրիլին այն արդեն գերազանցել է 16 %-ը: ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի Դաշնության առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է գրեթե 6 %-ով, իսկ այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է ևս 9,5 %-ով, այսինքն՝ ավելացնում ենք ոչ միայն ծավալները, այլ նույնիսկ հիմնական մակրոտնտեսական և առևտրային ցուցանիշների աճի տեմպերը», - հավելել է փոխնախարարը։