Պուտինի անվտանգությունն ապահովված է՝ հաշվի առնելով լարվածության աճը. Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ուժեղացվել է՝ անկախ այլ երկրների ղեկավարների դեմ մահափորձերից, և արվում է ամեն անհրաժեշտը՝ դա ապահովելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անվտանգությունն արդեն ուժեղացվել է հասկանալի պատճառներով՝ անկախ նշված միջադեպերից: Պետության ղեկավարի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով, արվում է այն ամենը, ինչ պետք է արվի՝ հաշվի առնելով, իհարկե, ընդհանուր լարվածության միջազգային սրումը», – ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձից հետո Պուտինի անվտանգության միջոցների ուժեղացման անհրաժեշտության մասին հարցին։
Ֆիցոն հրազենային վիրավորում է ստացել մայիսի 15-ի մահափորձի ժամանակ և ենթարկվել մի շարք վիրահատությունների։ Հարձակվողը բերման է ենթարկվել։ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Փենսիլվանիայում քարոզարշավի ժամանակ։ Նախկին նախագահը վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: