«Մեր քաղաքը ոտքից գլուխ օճառով կլվանայի՝ շենքերի տանիքներից մինչև նկուղները, իսկ մարդկանց սրտերը՝ ժավելաջրով». բլից՝ Արաքսյա Մելիքյանի հետ
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, ով հաճախ չմտածված որոշումներ է կայացնում՝ առանց ծանրութեթև անելու, իսկ կենցաղում տանել չի կարողանում, երբ աղբը թափած չի:
-Ո՞ր ժամին եք արթնանում ու ինչպե՞ս եք սկսում օրը:
-Արթնանում եմ առավոտյան ժամը 7-ին, տաք ջուր խմելով:
-Ինչո՞վ է օգնում կամ խանգարում Ձեզ դերասան լինելը:
-Չի խանգարում, իմ սիրած մասնագիտությունն է, իսկ օգնում է շատ հարցերում: Կյանքում որոշակի հարցերի ավելի խորը նայելու ու վերլուծելու, ինչ-որ տեղ էլ նաև՝ որոշ հարցերի ավելի թեթև նայելու: Կարգին մասնագիտություն ունեմ, իմ կարծիքով:
-Բնավորության վատ գիծ, որից կուզեիք ազատվել, բայց չի ստացվում:
-Շատ արագ եմ բռընկվում, որոշումներ կայացնում, շատ անգամ՝ չմտածված ու ծանրութեթև չարած:
-Եթե տաքսու վարորդը վատ երաժշտություն միացնի, ստիպված կլսե՞ք, թե՝ կխնդրեք, որ անջատի:
-Չեմ խնդրի անջատել, իր խնդիրն է, կսպասեմ վերջանա:
-Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք արձագանքում:
-Վատ: Եթե գրում են՝ «մազերիդ դեղին գույնը ինձ դուր չի գալիս», միևնույն է, բայց, եթե այնքան անձնական է, որ իրավունք չունի, անպայման պատասխանում եմ:
-Դու՞ք եք ավելի խանդո՞տ, թե՞ Ձեր ամուսինը:
-Ամուսինս:
-Ի՞նչ կփոխեիք մեր քաղաքում:
-Մեր քաղաքը ոտքից գլուխ օճառով կլվանայի, շենքերի տանիքներից սկսած մինչև նկուղները, նաև մարդկանց սրտերը՝ ժավելաջրով:
-Ինչի՞ց եք վախենում:
-Ես ինձ վախկոտ չեմ համարում, բայց սկսել եմ մարդկային սրտի չարությունից վախենալ:
-Կենցաղում ի՞նչը տանել չեք կարողանում:
-Երբ աղբը թափած չի լինում:
-Ամենամեծ սուտը Ձեր մասին:
-Մի անգամ ամուսնուս հետ թևանցուկ դուրս եկանք, ծիծաղելով, մի սպիտակ շորերով մեծ պապիկ, նայեց մեզ ու ասաց՝ «իյա, դուք բաժանված չե՞ք, ինչի՞ եք իրար հետ»: