Խոշոր վթար՝ Արարատում. 22-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է չգործող ջրատարում, վիրավnր կա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հւոլիսի 15-իյն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Մեյթիխանյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Խոր Վիրապի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե սյանը, ապա կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և կամրջից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել չգործող ջրատարում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի աշխատակիցները, ովքեր արդեն աշխատանքներ են կատարում՝ վթարը վերականգնելու ուղղությամբ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live