Ինչ սպասեն 2016-ին երանելի հարսնացուներն ու փեսացուները. կանխատեսում է էքստրասենս Սոսե Բաբայանը
ЛАЙФԻնչ սպասեն 2016-ին երանելի հարսնացուներն ու փեսացուները. կանխատեսում Ամեն տարեսկզբին, երբ մարդիկ սովորաբար մտորում են, թե ինչ կբերի իր հետ նոր եկած տարին, էքստրասենս Սոսե Բաբայանը մեր ընթերցողների համար բացահայտում է, թե ինչպիսի տարի է սպասում մեզ բոլորիս, ապա մեր խնդրանքով անհատական կանխատեսումներ է անում մեր հայտնի դեմքերի մասին: Այս անգամ նրանից հետաքրքրվել ենք` արդյոք 2016-ին մեր երանելի հարսնացուների ու փեսացուների բախտը կբացվի:
Նախ ներկայացնենք էքստրասենսի ընդհանուր կանխատեսումները տարվա վերաբերյալ: Ահա թե ինչ է նա ասում. «Մեր ժողովրդի համար Հրե կապիկն իր հետ բազմաթիվ խառը իրավիճակներ է բերելու` հիմնականում մեր հարևան Ադրբեջանի «թեթև ձեռքով»:
Մասնավորապես` սպասվում են մասշտաբային հրահրություններ, որոնք հաջողությամբ կասեցվելու են: Կարմիր Հրե կապիկը հաղթական նշան է: Այս տարում մենք պատվով դուրս կգանք բազում բարդ իրավիճակներից, որոնք սպասում են մեզ, և բազմաթիվ հաղթանակներ կգրանցենք: Առհասարակ հաջող, նաև բերք ու բարիքով տարի է լինելու»։
Իսկ հիմա ներկայացնենք Սոսե Բաբայանի` 2016-ի կանխատեսումները մեր հայտնիների մասին: Նշենք, որ դրանք արվել են վերջիններիս լուսանկարների և ծննդյան տարեթվերի հիման վրա:
«Երրորդ աչքը» Նազենի Հովհաննիսյանին օգնում է ճիշտ կողմնորոշվել
- Ես զգացի, որ Նազենի Հովհաննիսյանը դեռևս 24 տարեկանում պետք է ամուսնանար, որոշակի արարողության պատրաստություն եմ տեսնում, ինչը, սակայն, ձախողվել է: Այդ դեպքից հետո Նազենիի մեջ առաջացել է «երրորդ աչք» երևույթը, որն օգնում է նրան ճիշտ կողմնորոշվելու որևէ տղամարդու հանդիպելիս, այս կամ այն իրավիճակի հետ առնչվելիս: Իր տղամարդուն նա մեծ դժվարությամբ է ընտրում` այդ «երրորդ աչքն» օգնում է նրան իր սիրտն ապահովագրել հետագա կոտրվածքներից: Նազենիի հաջողությունները ոչ թե մեկական, այլ երեքական աստիճանով են «աճում», ինչի շնորհիվ նրան մեծ ապագա է սպասում, ընդ որում` նաև Հայաստանից դուրս:
.jpg)
Անդրեի ճակատագրական սխալը հետաձգում է նրա երջանկությունը»
- Անդրեն երիտասարդ տարիքում սեր է ունեցել, անգամ ամուսնանալու նպատակ եմ տեսնում, բայց վերջին պահին նա հետ է կանգնել և գնացել է կարիերայի հետևից: Կարելի է ասել` այդպիսով նա շեղվել է ճիշտ ուղուց և չի ամուսնացել: Այդ, այսպես ասած, սխալը, ճակատագրական է եղել Անդրեի համար, և նա դեռևս չի կարողանում գտնել իր սերն ու երջանկությունը: Երգչի կյանքում նաև ինչ-որ քաոսային իրավիճակներ եմ տեսնում: Չէի ցանկանա չակերտները բացել, բայց ասեմ, որ Անդրեն այս պահին առաջ է գնում` համոզված լինելով, որ իր սերը դեռ գալու և ողջագուրելու է իրեն: Ու թեպետ ուշացումով, այնուամենայնիվ, նրա կյանքում ես սեր եմ տեսնում, որը երջանկացնելու է երգչին:
.jpg)
Աղբյուրը՝ TV Մոլ



