Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան
ОБЩЕСТВОUcom ընկերության գերարագ ֆիքսված ցանցը գործարկվել է Բյուրեղավան քաղաքում։
Քաղաքի բնակիչները այսուհետ կարող են օգտվել Ucom-ի Unity մարզային փաթեթներից, որոնք ներառում են ֆիքսված ինտերնետ, շարժական կապի ծառայություններ և հեռուստատեսություն՝ մատչելի գնով։
Ընդ որում, Բյուրեղավանի բնակիչների համար Ucom-ը նախատեսել է մի շարք ակցիաներ։ Մասնավորապես, Unity 9000 մարզային սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում, բնակիչները կվճարեն ամսական 8000 դրամ։ Իսկ հատուկ առաջարկի շրջանակներում, մինչև սեպտեմբերի 30-ը բաժանորդագրվելով Unity 7000 մարզային և զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով, կօգտվեն փաթեթից 3 ամիս անվճար:
«Մեր կարևորագույն առաքելությունն է հասանելի դարձնել բարձորակ ինտերնետը ամբողջ Հայաստանի տարածքում: Այս տարի չորրորդ անգամ է, որ Ucom-ը ընդլայնում է իր ցանցը մարզերում՝ տրամադրելով փաթեթներ, որոնք համատեղում են մատչելի արագ ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն: Վստահ եմ, որ Բյուրեղավանի բնակիչները բարձր կգնահատեն Ucom ցանցի արագությունը և մեր փաթեթների հարմարավետությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Արթուր Արաբաչյանին տրամադրվել է Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։
Հավելենք, որ 2024 թվականին Ucom ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկվել է նաև Աշտարակում, Արտաշատում և Նոր Հաճնում։