Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ից պաշտոնական մերժում չի ստացել բանակցությունների վերաբերյալ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը միջազգային միջնորդներից չի ստացել արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակելու պաշտոնական մերժում։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Իսրայելը միջնորդներից ՀԱՄԱՍ-ի կողմից բանակցությունները շարունակելու պաշտոնական մերժում չի ստացել»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ վարչապետ Նեթանյահուի «կարմիր գծերի վերաբերյալ պնդումները» Գազայի գործարքի բանակցություններում «ուղղված են երկու նպատակի հասնելու՝ առևանգվածների արագ վերադարձ և ՀԱՄԱՍ-ի վրա ճնշումների ավելացում»:
Ըստ Գենդելմանի, «այժմ եկել է ժամանակը, երբ ահաբեկիչների վրա ռազմական ճնշումը կարող է դրական արդյունքի հանգեցնել»: