«Երազում էի գինեկոլոգ դառնալ». Ավո Ադամյանը՝ մանկության երազանքի, նոր տեսահոլովակի և քննադատությունների մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգիչ, դերասան Ավո Ադամյանը ներկայացրել է իր նոր՝ «Այլ մոլորակից ա» տեսահոլովակի նկարահանման մանրամասներն ու պատասխանել Tert.am Life-ի բլից հարցերին:
«Շատ գեղեցիկ երգ է, շատ եմ սիրում: Մտահղացումն իմն է, «էս աղջիկը այլ մոլորակից ա» բառակապակցությունն եմ ընտրել: Տեսահոլովակն արտերկրում ենք նկարել՝ ծովում, շատ գեղեցիկ է ստացվել: Ռեժիսորն իմ շատ լավ ընկեր Վարշամ Սաֆրազյանն է, ով նաև այն հեռուստասերիալների ռեժիսորն է, որտեղ ես նկարահանվում եմ: Բավականին մեծ թիմով մեկնել, նկարել ու վերադարձել ենք Հայաստան»,- մեզ հետ զրույցում պատմեց երգիչը:
Գործիքավորումն իրականացրել է Վարդան Գալստյանը, երգի խոսքերի հեղինակը Հարութ Թիզյանն է: «Երաժշտության վրա աշխատել ենք ես ու Վարդան Գալստյանը: Երիտասարդ ընկերներիս հետ եմ համագործակցել, ովքեր մտածում ու ստեղծագործում են նորովի՝ 21-րդ դարին հարիր: Վստահ եմ, որ երգն ու տեսահոլովակը սիրվելու է: Հանրությանը դեռ շատ բան ունեմ ներկայացնելու, կան նկարահանված տեսահոլովակներ, որոնք մոնտաժային աշխատանքների մեջ են»,- նշեց երգիչը:
-Սկզբունք, որին երբեք չեք դավաճանի:
-Ունեմ սկզբունք, որ երբեք չեմ դավաճանի:
-Ո՞ր աշխարհահռչակ երգչի հետ կուզեիք զուգերգ երգել:
-Շառլ Ազնավուրի, ցավոք:
-Ի՞նչ կփոխեիք Երևանում:
-Կփոխեի մեր պարեկների 98 տոկոսին:
- Ինչի՞ մասին եք երազում:
-Երազում եմ, որ ընտանիքս առողջ ու խաղաղ ապրի Հայաստանում:
-Պլաստիկ վիրահատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Շատ նորմալ:
-Ո՞րն է ձեր կյանքում ամենամեծ ձեռքբերումը:
-Ընկերներս:
-Ինչի՞ց եք վախենում:
-Վախենում եմ մենակությունից ու լռությունից:
-Քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Շան տեղ չեմ դնում:
-Փոքր ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալ:
-Երազում էի դառնալ գինեկոլոգ: