Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ֆեյսբուքյան օգտատերերի սիրո խոստովանությունները

ЛАЙФ

Wnews.am-ը գրում է.

Կյանքում ամենակարեւորը ՍԵՐն է. չէ՞ որ կյանքն իմաստավորվում է հենց այս զգացմունքով։ Մենք երջանիկ ենք, երբ սիրում ենք ու սիրված ենք։ Սեր կարելի է խոստովանել ամեն օր, ամեն ժամ ու րոպե. չէ՞ որ այդպիսով բարիանում ենք, երջանկանում ու երջանկացնում։

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Wnews.am-ը ներկայացնում է ֆեյսբուքյան օգտատերերի սիրո խոստովանությունները.

Լիլիթ Բաղդասարյան. Իմ երկրորդ կես, դու ապացուցում ես ամեն օր, որ մեր սերն իրական է ու սին չէ։ Ուզում եմ ապրել մեր հեքիաթում ամեն րոպե։ Սիրում եմ քեզ։ Շնորհավորում եմ  մեր սիրո տոնը։

ani

Անի Բաղդասարյան. Սիրում եմ քեզ ինձ սիրել սովորեցնելու, երջանկացնելու, կյանքս իմաստավորելու, ամեն րոպես ու վարկյանս ժպիտ պարգևելու, առավոտս ու իրիկունս քեզանով սկսվելու ու ավարտվելու, ինձանով ապրելու ու ամեն րոպե հպարտանալու, կողքս միշտ կանգնած լինելու, ձեռքս բաց չթողնելու, ինձ ուժ ու եռանդ պարգևելու, և վերջապես կյանքս առանց քեզ չպատկերացնելու ու երջանիկ ընտանիք ունենալու համար:
Սիրում եմ քեզ
azat

Ազատ Մալխասյան. Իմ միակ ես քեզ սիրում եմ ու շաաա՜տ, անկախ ժամանակից , անկախ տարածությունից , անկախ շփում լինելուց կամ չլինելուց …. մեկա դու իմ համար միշտ մնալու ես ՄԻԱԿԸ … Ես քեզ սիրում եմ։

միհ

Միհրան Աղաբաբյան. Ցանկանում եմ եւս մեկ անգամ սեր խոստովանել իմ կնոջը՝ Լիանային։ Ես քեզ սիրում եմ։ Դու իմ կյանքում անկրկնելի ու անփոխարինելի ես։

տիգրան

Տիգրան Մանուկյան. Սե՞ր, ես այդպես էլ չիմացա, թե սերն ինչ է։ Իմ սերը խոստովանում եմ միայն իմ արվեստին։

նն

Նորիկ Բեգլարյան. Նախ և առաջ Աստծուց եմ շնորհակալ, որ նախախնամությամբ ծանոթացրեց ինձ իմ կյանքի կեսի հետ, միշտ մտածում էի տեսնես ով է, արդյոք ճանաչում եմ, թե դեռ պետք է հանդիպեմ… Սակայն հիմա այդ կարևոր չէ, կարևորը, որ իմ կողքին հենց նա է, կարևորը, որ առանց աղի բլիթ ուտելու էլ, ամեն օր երազիս նրան եմ տեսնում, և կարևորը, որ նրան իմ կյանքից շատ եմ սիրում:

լուսինե

Լուսինե Հարությունյան. Ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում քեզ, Հովիկ ջան, եւ շատ շնորհակալ եմ Աստծուն այս գեղեցիկ նվերի համար, որ համատեղ միասին ենք արդեն  18 տարի։ Սիրում եմ քեզ, Հովիկ։

գասպարյան

Ալբերտ Գասպարյան. Քանի որ ինքս էլ դեռ ինձ համարում եմ երիտասարդ, սրտանց շնորհավոր եմ ՀԱՅ երիտասարդներին այս գեղեցիկ օրվա առթիվ և ցանկանում եմ, որ բոլորն էլ գտնեն իրենց սիրուն, իրենց կյանքի երկրորդ կեսին: Ցանկացած ամուր ՀԱՅԿԱԿԱՆ ընտանիք դա կյանք է, դա ուժ է, դա պայքար, դա լավ ապագա է, դա սիրո արտահայտման ամենաճիշտ ուղին է:
Շնորհակալ եմ Աստծուց, որ իմ կյանքում քեզ #ՄարիամԶորոյան ցանկացավ հայտնվես իմ կողքին, լինես իմ կեսը, որ հենց դու դառնաս իմ երկու արքայադստրերի մայրը: Շնորհակալ եմ քեզանից, որ կաս, որ հենց այսպիսին ես ` բարի, պայքարող, ստեղծող, նվիրվող, կամեցող իմ հմայիչ հայուհի: Համոզված եմ, որ աշխարհիս երեսին ոչ մի խոսք, ոչ մի նախադասություն չի կարող ճիշտ արտահայտել սիրո խոստովանությունը , որքան մեր ամուր ընտանիքը, մեր առողջ բալիկները, մեր փոխադարձ հարգանքն ու սերը միմյանց հանդեպ:
Ես Սիրում Եմ Քեզ Իմ Մարիամ…………….

րաֆֆի

Րաֆֆի Գյոզալյան. Շնորհավորում եմ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը :Մաղթում եմ , որ Սուրբ Սարգսի բարեխոսությունն ու օրհնությունը լինի բոլորիս վրա:Եվ որպես վերջաբան թույլ տվեք մեջբերել հայտնի փիլիսոփա Բոետիոսի խոսքերը:
Ո՞վ կարող է օրենքներ թելադրել սիրահարներին: Սերն ինքնին գերագույն օրենք է:

կարեն

Կարեն Մոլիտվին. Շատ եմ սիրում կնոջս եւ շնորհակալ եմ, որ իմ կողքին է ցանկացած պահին։

նար

Նարեկ Միրզոյան. Սիրու՛մ եմ քեզ: Չեմ հապաղի և անընդհատ կասեմ դա քեզ, որ սիրում եմ, որ առանց քեզ իմ կյանքը շարունակվելու է զրոյով: Այնքան բան եմ մտածել, որ պետք է քեզ ասեմ, այնքան մտքեր ունեմ` քեզ ասելու համար և բոլորին հերթականություն եմ փորձում ապահովել, բայց լինում է պահ, երբ որևէ մտքի բաց եմ թողնում և այն հետագայում խանգարում է ինձ իմ բառերն արտահայտելու` դեպի քեզ: Միայն քեզ համար եմ ես այսքան տանջվում: Տանջվում եմ, որպեսզի երբ քեզ անեմ իմ սիրո խոստովանությունը, դու հասկանաս և օգնես ինձ, որպեսզի կարողանամ հասնել իմ ուզածին, որը այս դեպքում դու ես: Ի՛մ արև, այնքան երջանիկ եմ, որ դու կաս: Ճիշտ է, դու հիմա դեռ իմ կողքին չես, բայց ես այնպես եմ անելու, որ դու իմ կողքին լինես, որ մեր երկուսի սրտերը միասին բաբախեն, որ պատկերեն մեկ միասնակ սիրտ:
Ես քեզ սիրու՛մ եմ, այո՛, ես ինքս արդեն զգում եմ, որ ինքնըստինքյան խոնարհվում եմ իմ զգացմունքների առաջ:
Այնքան գեղեցիկ մթնոլորտ է հիմա իմ սրտում իշխում: Կարծես մի մեծ տոնախմբություն կա այնտեղ և միայն ես ու դու ենք պակասում, բայց վստա՛հ եմ, որ իմ առաջարկությունից հետո քո սիրտը ևս կլցվի ջերմությամբ և սիրով: Այնքան եմ ուզում, որ օրերը, ժամերը, վայրկյաններն արագ անցնեն, որ ես հասցնեմ քեզ տեղեկացնել իմ սիրո մասին: Ինձ թվում է, թե ժամանակը շա՛տ արագ է սահում, իսկ ես չեմ հասցնում վազել նրա հետևից, որպեսզի կանգնեցնեմ նրան, ասեմ քեզ իմ զգացմունքների մասին և այդժամ նոր թողնեմ, որ ժամանակը առաջ շարժվի:
Դու իմ կյանքի իմաստն ես, քեզանից հետո իմ սիրտը չի՜ նկատում ոչ մեկի: Ես քեզ սիրու՛մ եմ և պատրաստվում եմ իմ սիրո խոստովանությունը ասել քեզ, չգիտեմ՝ ինչպիսի խոստովանություն է լինելու, բայց ամենակարևորը, ես գիտեմ, որ այն ի սրտե է լինելու, ոչ մի ձևականություն նրա մեջ չի՜ լինելու և ես հենց դրա համար էլ ուրախ եմ, պարզապես հանգիստ եմ իմ իսկական սիրո շնորհիվ:
Սպասի՛ր ինձ, ես անպայման գալու՛ եմ մեր սիրո կամուրջը պատրաստելու համար:

 

դավդդԴավ Զախարյանը սեր է խոստովանում Աննային.

Միշտ ուրախ եղիր՝ անհոգ, ժպտերես,
Մեկ է ժպտալուց դու կորուստ չունես:
Հույսը վերցրու առաջնորդ որպես,
Ու հիշի՛ր որ ԵՍ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՔԵԶ:

արգամ

Արգամ Ուստյան. Երևի կտարբերվեմ, սակայն սա հոգուս խոստովանանքն է… Ուզում եմ խոստովանել, որ սիրում եմ կյանքը, բնություն,կենդանի ու անկենդան այն ամենը, ինչը շրջապատում է ինձ ու համայն մարդկությանը. Սիրում եմ բոլոր մարդկանց մարդկային սիրով… Հուսով եմ և ցանկանում եմ մյուս տարվա Ձեր հարցմանը այս սերերին միանա ամենամեծն ու սպասվածը. Մարդկայինը… Շնորհավոր Սուրբ Սարգիս. Շնորհավոր սիրահարներ…

արամ

Արամ Դանիելյան. Ես կուզենամ սեր խոստովանել իմ կնոջը՝ Յուլիային ))) Իմ սիրելի Յուլիա, սիրում եմ քեզ շատ-շատ ։) Քո ամուսին՝ Արամ գայ Գայանե Շահինյան Wnews.am-ի խմբագիր.  Եթե անկեղծ, հիմա ուզում եմ սեր խոստովանել ծնողներիս: Շատ եմ ձեզ սիրում ու շատ հպարտ եմ ձեզանով: Դուք իմ ճանաչած ամենաշատ իրար սիրող զույգն եք: Ես հիանում եմ ձեզանով,  նայում եմ ձեզ ու հավատում եմ, որ գոյություն ունի մեծ , տարիների ընթացքում միայն ավելացող, դժվարություններից միայն ամրապնդվող սեր:

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay