Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը
ОБЩЕСТВОՍ․թ․ հուլիսի 14-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ցուցադրվել է «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը տեղի էր ունեցել հեղինակավոր բիենալեի բացառիկ իրադարձությունից ուղիղ 100 տարի անց՝ հունիսի 17- ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում:
Հայաստանում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, Ֆասթ Մեդիայի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը, Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Էռնա Ռևազովան, հայտնի արվեստագետներ և մշակույթի գործիչներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն իր ելույթում նշել է. «Այս տարի առաջին անգամ մասնավոր-պետական համագործակցության արդյունքում AKNEYE նախագծի շնորհիվ ունեցանք երկրորդ տաղավարը Հայաստանից: Ֆասթեքսն օգնեց մեզ իրագործել մեր պաշտոնական տաղավարը, ինչը շատ կարևոր է պետության և հասարակության համար, քանի որ, ինչպես գիտեք, Վենետիկի բիենալեն ամենակարևորն է ժամանակակից արվեստների ոլորտում»:
Համատեղ ջանքերով իրականացված այս հիանալի նախագծին անդրադարձավ նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը. «100 տարին անցավ մի վայրկյանի պես. գուցե ընդհանուր ժամանակի և տարածության մեջ, բայց երբ մտովի պատկերացնում ես, թե այդ 100 տարվա մեջ ինչեր եղան և՛ Հայաստանում, և՛ աշխարհում, շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունն այսքան տարի անց կարողացավ ուժեր գտնել, և արվեստի մեկենասներն ու նախարարությունը կազմակերպեցին աշխարհի ամենահայտնի միջոցառումներից մեկում՝ Վենետիկի բիենալեում Հայաստանը 100 տարի հետո պատկերող այդ շատ գեղեցիկ միջոցառումը»:
Ելույթներին հաջորդեց մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Վենետիկի 14-րդ բիենալեին Հայաստանի մասնակցության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը: Ամբողջական տարբերակը հնարավոր է տեսնել այս հղումով:
Միջոցառման ավարտին դաշնամուրի և կլարնետի ստեղծագործություններով են ներկայացել միջազգային մրցույթների դափնեկիրներ, ՀԲԸՄ մրցույթի Գրան պրիի հաղթողներ Էլեն Հարությունյանը և Ավագ Ավագյանը, ջութակահար Իվանե Եսայանը:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։