Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Աշխույժ էր, կենսուրախ, իր արմատներից կառչած». Աղաջան Ջանոյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չեմ կարողանա Աղաջանի մանկությունից ինչ-որ բան պատմել, քանի որ իր կենսաբանական մայրը չեմ, իրեն պահել եմ 13 տարեկանից: Բայց ընտանիքի անդամների խոսքերով, շատ աշխույժ, ինքնավստահ երեխա է եղել: Կառչած էր իր արմատներից: Երևանում էր սովորում, բայց ամեն ուրբաթ օր վերադառնում էր տուն՝ Վայք: Ասում էր՝ կարոտում եմ, չեմ կարողանում Երևանում ապրել: Անասելի շատ էր սիրում իր անունը, իրեն պապիկի անունով են կոչել, իսկ ես իրեն միշտ Աղաջանիկ եմ ասել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Աղաջանի մայրիկը:

Նրա խոսքով, որդին շատ էր սիրում նկարել, պարել, կյանքով լի էր: «Դպրոցին զուգահեռ հաճախել է ֆուտբոլի և երաժշտական դպրոց՝ շվիի բաժին: Ճամբարներ էր գնում, անգամ Վրաստան է մեկնել ճամբար»: Դպրոցն ավարտելուն պես Աղաջանն ընդունվում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, երազում էր ստոմատոլոգ դառնալու մասին: «Փոքրուց ասում էր՝ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ: Բայց հետո որոշեց, որ պետք է բարձրագույն կրթություն ստանա: Սկզբում չէր կողմնորոշվում, բայց հետո ընտրեց բժշկությունը: Ուզում էր ճանաչված բժիշկ դառնալ: Հաճույքով էր սովորում, դասի հաճախում: Առաջին անգամ, երբ սպիտակ խալաթը հագել էր, նկարվել էր ու նկարն ինձ ուղարկել՝ մա՛մ, տես տղայիդ: Բայց հետաքրքիր էր՝ երբ արդեն ծառայելու ընթացքում զանգահարում էր, զրուցում էինք, այնքան ոգևորվածություն կար իր մեջ, որ անգամ ամուսնուս ասում էի՝ ինձ թվում է, որ ծառայությունն ավարտի, վերադառնա, ասելու է, որ զինվորական ուղղությամբ է գնում:

Նման զգացողություն ունեի, չնայած տղաները պատմում են, որ Աղաջանը միշտ ասել է՝ վերադառնամ, որ ուսումս շարունակեմ»: Մեկ տարի սովորելուց հետո 2020 թ. հուլիսի 23-ին Աղաջանը զորակոչվում է բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հոռաթաղի զորամասում։ «Սիրով մեկնել է ծառայության, նույն սիրով ծառայել: Ոգևորված էր շատ: Փոքրամարմին էր Աղաջանս, մի օր իրեն ասացի՝ երանի քեզ չտանեին բանակ, ասաց. «Վայ, մա՛մ, ի՞նչ ես ասում, ինձ «негодный» համարե՞ն, պետք է անպայման բանակ գնամ»»: Տղայի ոգևորվածությունը նաև ընտանիքի անդամներին էր փոխանցվել: Մայրիկը պատմում է՝ զանգահարել էր՝ «մա՛մ, ինձ, որպես լավ զինվոր, մեկ ամիս հետո տուն են ուղարկելու, կգամ, կպտտվեմ, կվերադառնամ իմ ծառայությանը»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Ծառայության օրերին ամեն օր պարտադիր զանգահարում էր, սեպտեմբերի 26-ին չէր զանգել: Անհանգիստ էի, ես իրեն զանգահարեցի, զանգերը գնում էին, բայց չէր պատասխանում: Ավելի ուշ զանգահարեց ու ասաց՝ այստեղ մի քիչ խառն է:

Բայց իմ մտքով անգամ չանցավ, թե ինչ է կատարվում, մտածեցի՝ գուցե ստուգումներ են: Սեպտեմբերի 27-ին արդեն պատերազմի բոթը լսեցինք հեռուստացույցով: Խառնվեցինք իրար, չէինք կողմնորոշվում: Ինձ մի փոքր հուսադրում էր այն, որ նա նորակոչիկ է, իրեն սահման չեն տանի, հույս ունեի նաև, որ պատերազմը շուտ կդադարի: Գիշերը զանգահարել էր հայրիկին՝ մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է: Մի փոքր շունչ քաշեցինք: Պատերազմի յուրաքանչյուր օր զանգահարել է, այնքան հանգիստ էր խոսում. «Մա՛մ ջան, այդ պատերազմը մեզանից այնքան հեռու է»: Շատ քիչ բան էր պատմում, կարելի է ասել, որ գրեթե ոչինչ չէր պատմում, բայց ես էլ ուզում էի հասկանալ, թե ինչ է կատարվում: Մի օր իրեն հարցրեցի՝ Աղաջանի՛կ ջան, քո գիտելիքները պետք գալի՞ս են, արձագանքեց՝ մա՛մ ջան, ինձ բոլորը «доктор» են ասում, դեղերը ստանալու պատասխանատվությունն ինձ վրա է։ Բոլորին զանգահարում էր, եղբորն առանձին՝ Ջանիս ձենը լսեմ:

Մի անգամ էլ եղբայրն ասել էր՝ գիտե՞ս, նոր երաժշտություն եմ սովորել, Աղաջանս էլ ասել էր՝ նվագի, լսեմ: Այնպիսի բաներ էր անում, որ մտածում էի՝ որքան հանգիստ է իրենց մոտ, կրակոցներ, այլ ձայներ չենք լսել: Հետո արդեն իրեն խնդրեցի միայն մեկիս զանգահարել, ասել, որ ամեն ինչ կարգին է ու անջատել զանգը, քանի որ պատմություններ էինք իմանում, թե ինչպես են տղաները թիրախավորվել տուն զանգահարելուց ու զրուցելուց հետո: Հետո մի օր զանգահարեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ուղղակի կապի խնդիր է լինում, գուցե երեք օր չզանգեմ: Ես էլ արձագանքեցի՝ հրամանատարիդ ասա. «Եթե գոնե մեկ անգամ տան անդամներից ինչ-որ մեկին չզանգեմ, ուրեմն մամայիս հոգեհանգստին եմ գնալու»: Չէի կարող համակերպվել այն մտքի հետ, որ իր ձայնը չեմ լսելու: Երեք օր էր ասել, բայց հաջորդ օրը զանգեց: Իսկ երեք օր հետո սարսափելին էր սկսվելու: Հոկտեմբերի 12-ին զանգել էր հայրիկին՝ պա՛պ ջան, ամեն ինչ շատ լավ է, մի տեղ եմ գնացել ու եկել, ձեզ շատ բան ունեմ պատմելու, երբ վերադառնամ, կպատմեմ:

Այդ օրն անընդհատ ուզում էր խոսել, պատմել, մեր ձայնը լսել, իսկ մենք վախենում էինք, որ հանկարծ թիրախ չդառնա թշնամու համար»: Աղաջանը զոհվել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում: «Մեկ տարի անց իմացանք, որ այդ օրը գիշերը ժամը երեքին ռմբակոծել են, ծանր տեխնիկան պայթել է, թաքստոցները փլվել են երեխեքի վրա: Այդ օրը շատ անհանգիստ էի, չէի լացում, բայց ներսումս ինչ-որ բան ճմլվում էր»: Աղաջանը շուտ է տուն «վերադառնում»: «Մեզ ծանոթ մի տղա կա՝ Վահեն, պատերազմի օրե րին նա էլ իր եղ բ ո ր ն է ր փնտրում, որին մինչև հիմա չեն գտել: Նա օրեր շարունակ Գորիսում էր, որ կարողանա ճանաչել եղբորը և տուն բերել: Այդ օրը յոթ տղայի են բերում, իրեն ներս են կանչում, որ գուցե տղաներից մեկն իր եղբայրը լինի, նա էլ ճանաչի: Իսկ նա ճանաչում է Աղաջանին, գրպանում լինում է նրա զինգրքույկը, հարցնում է, թե տղաներին ուր են տանելու, արձագանքում են՝ Մեծամոր:

Վարորդին շատ է խնդրում՝ ես ծնողներին այս լուրը հայտնել չեմ կարող, բայց խնդրում եմ, իրեն Եղեգնաձոր տարեք, որ գոնե շուտ գտնեն: Նաև ասեմ, որ այս ընթացքում ծանոթի միջոցով կարողանում ենք կապվել Աղաջանի հրամանատարի հետ, նա ասում է, որ ուղղակի կապ չկա, Աղաջանի հետ ամեն ինչ նորմալ է: Փաստորեն, նա չէր իմացել, որ իր զինվորը զոհվել է: Ամուսինս զանգեց ինձ, ասաց, որ Աղաջանի հետ ամեն ինչ կարգին է: Բայց մեր տղան արդեն Եղեգնաձորում էր: Ու այդպես, մեկը մյուսի միջոցով ամուսնուս հայտնում են բոթը: Զոհվելուց ժամեր անց տղաս Եղեգնաձորում է եղել, կարողացանք նրան հրաժեշտ տալ: Մեզ երանի էին տալիս, որ կարողացանք տեսնել մեր տղային»: Երբ զրույցներից մեկի ժամանակ մայրիկներից մեկն ասաց, որ իրեն աչքալուսանք են տվել, որ «գտել» է որդուն, մյուսին էլ՝ որ կարողացել է հրաժեշտ տալ նրան, այն է՝ տեսնել դեմքը, այդ պահին չէի գիտակցում այդ խոսքերի իմաստը:

Շատ հետո դրանց խորքում առկա ողջ ողբերգությունը հասկացա: Աղաջանը ընտանիքի ավագ որդին էր, ունի մեկ եղբայր: «Ջանս է հիմա ապրելու ուժ տալիս: Աղաջանից հետո բոլորս էինք վատ հոգեվիճակում, նաև փոքր տղաս: Այդ օրերին հոգեբանն ինձ ասաց՝ հանուն փոքր տղայիդ պետք է ամուր լինես: Աղաջանին հետ բերել չես կարող, հիմա պիտի փոքրիդ կողքին լինես: Գերազանց առաջադիմությամբ է սովորում, իններորդ դասարանն ավարտեց կարմիր վկայականով: Ինչ եղբայրը չի հասցրել, ուզում է նա անել: Սկզբում մտքեր ուներ Բժշկականում ուսումը շարունակել, բայց հիմա որոշել է ընդունվել Ամերիկյան համալսարան՝ Բիզնեսի կառավարում բաժինը: Ի դեմս Ջանոյի մեր ողջ ընտանիքն ուժի աղբյուր ունի»:

Հ. Գ. - Աղաջան Ջանոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Հուղարկավորված է Վայքի գերեզմանատանը՝ մայրիկի կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%