Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վաշինգտոնի շահերը լիովին համընկնում են միայն նրանց շահերի հետ, որոնցից Հայաստանը պետք է պաշտպանվի. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com-ը «Հայաստանը դառնում է ԱՄՆ 51-րդ նահանգը» վերնագրով հոդվածում գրում է, որ Բագրատ Սրբազանը Երևանում Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղանի ժամանակ ասել է. «Միջազգային հանրությունը պետք է իր ցանկությունները կատարի իր երկրներում և հեռու մնա մեզանից։ Կարևորն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Այդ մոտեցումը կյանքի իրավունք ունի, եթե մենք կախված չենք այս կամ այն կենտրոնից, եթե մեր վերլուծական, քաղաքագիտական, դիվանագիտական միտքը նյութապես և գաղափարապես չի սնվում այս կամ այն աղբյուրից»։ Հոգևորականը վստահ է, որ Հայաստանի բնակիչները պետք է օգտագործեն Սփյուռքի ներուժը. «Մենք այն ամբողջությամբ բացառել ենք մեր դիվանագիտական կյանքից»:

Ըստ նրա, ազգը պետք է կազմավորի ընդունակ մարդկանց համայնք, բայց ոչ անձնական ամբիցիաներից կախված։ Բողոքի առաջնորդի՝ ինքնիշխանության պահպանման և առողջ արտաքին քաղաքականության վերաբերյալ նման դիրքորոշումը պաշտպանել է «Բենիամին Մաթևոսյան» տելեգրամյան ալիքի հեղինակը. «Միջանցքը հետաքրքրում է ԱՄՆ-ին, նրանք ցանկանում են Հայաստանով մտնել Եվրոպա, հետաքրքրված են Կենտրոնական Ասիայի երկրներով, որոնց հետ արդեն պայմանագրեր ունեն։ Նրանք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունով մուտք գործել Սև ծով: ԱՄՆ-ն այնպես է անում, որ «Ռուսաստանի ոտքը կտրվի այդ ճանապարհից»: Եթե Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի նման ինչ-որ մեկը ձեզ ասի, որ «Զանգեզուրի միջանցքը» մոսկով յան նախագիծ է, ապա իմացեք, որ նա ձեզ ուղղակի ապուշի տեղ է դնում։

Դադարեք շփվել նրա հետ, որն այդքան ցածր կարծիք ունի ձեր մտավոր ունակությունների մասին: ՀՀ իշխանությունները, ըստ ամենայնի, արդեն գործարկել են այս միջանցքը փակ դռների հետևում: Հիմա հասկացա՞ք, թե ինչի մասին էր Վաշինգտոնում Բլինքենի, Միրզոյանի, Բայրամովի հանդիպումը։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու են «ամերիկյան դիվանագիտական զորքերը» մեկը մյուսի հետևից վայրէջք կատարում Հայաստանում։ Հայկական պետականությունը վերացնելու ավելի արդյունավետ մեխանիզմ, քան այն, ինչ հիմա տեսնում ենք, դժվար է մտածել: Ամերիկացիներին կարելի է հոտնկայս ծափահարել իրենց նպատակներին այդքան ցինիկորեն հասնելու համար, եթե նույնիսկ դրա արդյունքում միանգամից երկու հայկական պետություններ լուծարվեն...»:

Ռուսական «Rybar» տելեգրամյան ալիքը նույնպես գրել է բավականին կանխատեսելի պլաններով ամերիկյան վայրէջքների մասին. «Անցյալ շաբաթ Հայաստան էր այցելել ամերիկյան երկկուսակցական պատվիրակությունը՝ սենատոր Ռոջեր Ուիկերի գլխավորությամբ։ Ամերիկյան պատվիրակության կազմն ավելի քան ցուցիչ է: Վիկերը Հելսինկյան հանձնաժողովի նախագահն է (ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ-ում), իսկ Բեն Քարդինը նրա համանախագահն է։ Հանձնաժողովը նպաստում է «մարդու իրավունքներին» և ԱՄՆ-ի ռազմական համագործակցությանը՝ այլ երկրների հետ լոբբինգ իրականացնելով Ուկրաինա զենքի մատակարարման համար։ Պատվիրակության մյուս մասը ԱՄՆ Կոնգրեսում ադրբեջանական լոբբիի ներկայացուցիչներ են և դրա համանախագահ Ռոբերտ Ադերհոլտը և Ջո Ուիլսոնը, ինչպես նաև Էնդի Հարիսը, որոնք դեմ են քվեարկել հակաթուրքական պատժամիջոցներին և դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Հայտնի է, որ կողմերը քննարկել են խորհրդային ժամանակներից գործող և Ռուսաստանի Դաշնության կողմից սպասարկվող հայկական ատոմակայանի փակման հարցը։ Լրատվամիջոցներում նաև տեղեկություններ հայտնվեցին, որ իրականում ատոմակայանի փակումը Արևմուտքի պահանջն է, որն առաջ է քաշվել ապրիլի 5-ին Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ գագաթաժողովում։ Ավելին, Թուրքիան և Ադրբեջանը նույնպես երկար ժամանակ լոբբինգ են անում կայանի լուծարման համար՝ դրա անապահովության քողի տակ։ Ամերիկացիներն առաջարկում են դրա փոխարեն փոքր մոդուլային ռեակտոր կառուցել։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, քննարկումն արդեն թևակոխել է բովանդակային փուլ, և «գնդակը ԱՄՆ դաշտում է»։ Պատվիրակության ղեկավար Վիկերը նաև կոչ է արել հայերին արագ հաշտության պայմանագիր կնքել Բաքվի հետ և ավարտին հասցնել սահմանների սահմանազատումը, ինչը իրականում նշանակում է Հայաստանի կողմից կարևորագույն հենակետերի անվերահսկելի հանձնում։

Ամերիկացիները վերջերս շտապում են Երևան՝ Ադրբեջանի պայմաններով խաղաղություն ստորագրելու համար։ «Խաղաղության» փաթեթը ներառում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ինչը պահանջում են նաև Բաքվում։ Իսկ Վիկերը բավականին թափանցիկ ուրվագծել է ամերիկյան պատվիրակության Հայաստան կատարած վերջին այցի նպատակը, այն է՝ հանրապետությունը Ռուսաստանից հեռացնելը։ Ավելին, պաշտոնյան դիմել է նաև Ադրբեջանին՝ կոչ անելով «հեռու մնալ մեծ ռուսական արջից», որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը վերջնականապես դուրս մղվի Հարավային Կովկասի տարածաշրջանից։ ԱՄՆ պատվիրակության այցից հետո Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է մերձեցումը խթանելու նպատակով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին։ Հետաքրքիր է, որ կոնկրետ այդ ժեստը պետք է ամրապնդի Միացյալ Նահանգների՝ որպես Հայաստանի մեկ այլ պաշտպանի իմիջը, սակայն Վաշինգտոնի շահերը լիովին համընկնում են միայն նրանց շահերի հետ, որոնցից Հայաստանը պետք է պաշտպանվի»։

Արձագանքել է նաև «Ընկեր գեներալ» տելեգրամյան ալիքը՝ նշելով. «ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի՝ Հայաստանում գտնվելու ամեն օրը սպառնալիք է կառավարության համար։ Նա եկել էր փրկելու Փաշինյանի թշվառ վարկանիշը, բայց իրականում խեղդում է նրան։ Նա չի կարող կանգ առնել: Նա ընդամենը 24 ժամում 11 տարբեր խոստում է տվել: Իսկ հաջորդը Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան։ Ակնկալվում են բողոքի ակցիաների դատապարտումներ և աջակցություն ոստիկանության՝ կարգուկանոն հաստատելու հերոսական ջանքերին։ Այս կերպ Հայաստանի կառավարությունն ու վարչապետը շուտով անելիք չեն ունենա։ Ո՞ւմ են պետք այդ լրացուցիչ օղակները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами