«Նոր տարվա կինո» ֆիլմում բլոգեր Աշոտը կնմանակի Լիանա Վանոյանի կերպարին՝ Փիրուզին. բեքսթեյջ կադրեր ու նոր մանրամասներ
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները շարունակվում են: Այն հանդիսատեսի դատին կհանձնվի աշնանը: Մինչ այդ, Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի ստեղծման ընթացքին ու բացահայտել ևս մեկ կերպար, ում մասնակցությունը ֆիլմում անսպասելի է ոչ միայն հանդիսատեսի, այլև՝ հենց իր՝ բլոգեր Աշոտ Հավհաննիսյանի համար:
«Առաջին անգամ եմ գեղարվեստական ֆիլմում նկարվում, մեծ երազանք ունեի և շատ ուրախացա առաջարկը ստանալուց: Ընկերներիս հետ նստած էի, երբ Ելենան զանգահարեց, ասաց, որ ֆիլմի առաջարկ ունի, ուրախությունից գոռում էի:
ֆիլմում մարմնավորում եմ ինքս ինձ՝ բլոգեր Աշոտին, ով գլխավոր կերպարնեից մեկին՝ Փիրուզին է կրկնօրինակում»,- մեզ հետ զրույցում պատմեց Աշոտը, ում խոսքով՝ ստեղծագործական միջավայրը շատ լավն է:
«Սկզբում մտածում էի լարված ու ճնշված կլինեմ, բայց ճիշտ հակառակը: Անձնակազմը շատ լավն է, բոլորը մեջքիդ կանգնած են, եթե ինչ-որ բան այն չի լինում, հուսադրում են»:
Աշոտի խոսքով՝ որքան էլ նկարահանումները հետաքրքիր ու հաճելի են, բայց նաև եղել են բարդություններ:
«Մոտոցիկլետ վարել չգիտեի, բայց սովորեցի: Գործընկերներիս հետ շատ հեշտ է աշխատելը, բոլորն օգնում են: Կերպարս հեռուստադիտողին լավ տրամադրություն կփոխանցի: Շատ բարի, անմեղ ֆիլմ է: Կարծում եմ, ֆիլմը շատ կսիրվի հեռուստադիտողի կողմից»,- նշեց բլոգերն ու հույս հայտնեց, որ հեռուստադիտողն իրեն ֆիլմում տեսնելու էլի առիթներ կունենա:
Ավելի վաղ, ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Ֆիլմի գաղափարը իր և Անահիտ Մխիթարյանի մտքում էր դեռ 3 տարի առաջ: «Երկար ենք աշխատել սցենարի վրա ու հիմա մեկ քայլ ևս մոտեցանք մեր երազանքին: Այս ֆիլմը մեզ համար երազանքի նման մի բան էր, ուզում էինք ստեղծել ֆիլմ հենց այս սցենարով, ուղերձով և գաղափարով, որը դրվել է ֆիլմում: Չեմ ուզում բացել փակագծերը, բայց այստեղ խոսքը այն երազանքի մասին է, առանց որի մնացած ամեն ինչ կորցնում է իր արժեքն ու կարևորությունը», - ասել է Ելենա Արշակյանը: