Նկատելով ոստիկաններին՝ փորձել էր նետել թմրամիջոցով տոպրակը, բայց արդեն ուշ էր
БЛОГՀուլիսի 3-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակի Ա. Մանուկյան փողոցի 26/Ա շենքի բակից, թմրամիջոց պահելու, պատրաստելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Սամվել Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մինչ այդ նկատելով ոստիկաններին՝ տաբատի գրպանից հանելով փորձել էր գետին նետել պոլիէթիլենային տոպրակը, որի մեջ առկա էր ապակյա սրվակ` մուգ շագանակագույն թմրամիջոցին նմանվող հետքերով, եւ ծխախոտի փայլաթուղթ, որի մեջ կար յուրահատուկ հոտով փոշեզանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



