Ереван, 26.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Խուլիգանություն և ոստիկանների նկատմամբ բռնության գործադրում՝ Կոտայքում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին հանդիպել են իրար, վերջիններիս մոտ կարող է զենք լինել։

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից: 

«Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել են հավաքված բազմաթիվ անձանց, ովքեր, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, բարձրաձայն վիճաբանել  և հայհոյանքներ են հնչեցրել։

Ոստիկանության ծառայողները, օրենքով սահմանված կարգով ներկայանալով, օրինական պահանջ են ներկայացրել՝ հակահասարակական և հակաբարոյական վարքագիծ չդրսևորելու վերաբերյալ, սակայն նշված անձինք ոչ միայն չեն ենթարկվել նրանց կողմից ներկայացված օրինական պահանջին, այլև սկսել են հայհոյել նաև ոստիկանության ծառայողներին և հարձակվել վերջիններիս վրա՝ հարվածելով և քաշքշելով նրանց։

Արդյունքում՝ ոստիկանները, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, փորձել են ձերբակալել նրանց, սակայն վերջիններս շարունակել են հարվածել և քաշքշել ոստիկանության ծառայողներին։ 

Ոստիկաններին հարվածող անձանցից մեկը փորձել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով  հեռանալ, ինչը ոստիկաններից մեկը փորձել է կանխել, սակայն  ավտոմեքենայի վարորդը վարել է ավտոմեքենան՝ քաշելով ոստիկանին։

Վիճաբանության մասնակիցների կողմից հասցված հարվածների արդյունքում մարմնական վնասվածքներ են պատճառվել ոստիկանության ծառայողներին, որոնցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած անձանցից 6-ը դեպքի վայրից տարվել են ոստիկանության բաժին։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված 6 անձինք ձերբակալվել են։

Պարզվել է, որ բացի նշված անձանցից, վիճաբանության ժամանակ այլ անձինք ևս հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են փայտե մահակներ, դանակներ և  արնանման հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, ստուգվել են ձերբակալված անձանց սթափության վիճակը։ Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, վերջիններիս վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ համարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении Жители двух многоэтажных домов Еревана оказались в отчаянном положении Эксперт: Неправильный выбор народа на предстоящих выборах приведет к потере Армении Глава МИД Армении поздравил Маку Бочоришвили с назначением на пост министра иностранных дел Грузии На аукцион Sotheby's выставят редчайший экземпляр знаменитой книги Маккиавели «Государь» Летевшего из Еревана канадского журналиста не впустили в Турцию после критики в адрес Азербайджана КГД: Как предоставляется странам ЕАЭС информация о ввезенных в Армению транспортных средствах? Президент Польши прибыл в Армению США разместят HIMARS в Японии на случай чрезвычайной ситуации с Тайванем Мирзоян не примет участия в совместном заседании министров иностранных дел, глав МО и секретарей СБ ОДКБ Овик Агазарян встретился с Аленом Симоняном Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеЗеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году Цены на газ в Европе растут В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан» Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп Интересные киноленты, которые вы могли пропустить Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине