Հզոր պայթյուններ՝ Կիևում. ռուսներն ինտենսիվ գրոհել են
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևում մի քանի հզոր պայթյուն է որոտացել Ուկրաինայի մայրաքաղաքում հայտարարված օդային տագնապի ֆոնին։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է ՀՕՊ համակարգի ինտենսիվ աշխատանքի մասին:
Բացի այդ, օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի Կիևի, Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի և Խարկովի մարզերում:
Ավելի վաղ ուկրաինական Օդեսայում պայթյուններ են տեղի ունեցել օդային հարձակման հետևանքով։ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հաստատել է այս տեղեկությունը, սակայն տեղի ունեցածի մանրամասները չի հրապարակել։
Ավելի ուշ պարզվել է, որ պայթյունների հետեւանքով վնասվել է Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքը։ Մասնավորապես, վնասներ են հասցվել պահեստներին և բեռնատարներին։