Ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի քան 30 մարդ անհետ կորել է Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում ճանապարհային կամրջի փլուզման հետևանքով, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ուրբաթ օրը՝ մոտավորապես ժամը 20.40-ին, Շանսի նահանգի Շանլուո քաղաքի Չժաշույ կոմսությունում հորդառատ անձրևների հետևանքով ճանապարհային կամրջի մի մասը փլուզվել է, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը։
«Նախնական ստուգմամբ պարզվել է, որ մոտ 20 տրանսպորտային միջոց և ավելի քան 30 մարդ անհետ կորած են համարվում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փրկարարները հայտնաբերել են գետն ընկած հինգ ավտոմեքենա, 11 մարդ զոհվել է։ Ներկայումս փրկարարական աշխատանքները շարունակվում են։