Երկու զինծառայող է զոհվել Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետեւանքով
ОБЩЕСТВОԲերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում հուլիսի 5-ին, ժամը 06.45-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 34 AU 222 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Պ.-ին (ծնվ. 1992թ.) և Ս.Գ.-ին (ծնվ.1994թ.), ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, ինչպես նաև վարորդ Մ.Թ.-ի (ծնվ 1987թ.) և ուղևոր Ս.Զ.-ի (ծնվ. 1989թ.) դիերը:
Բոլորը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զ/մ սպաներ են, ՀՀ քաղաքացիներ:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



