Bloomberg. Նավթային կայսրությունների դարաշրջանը մոտենում է ավարտին, քանի որ արևային էներգիան է գրավում է աշխարհը
ЭКОНОМИКАՌուսաստանի նման նավթային կայսրությունների դարաշրջանը կարծես թե մոտենում է ավարտին: Մեր աչքի առաջ Չինաստանն ավարտում է էներգետիկ հեղափոխությունը` նավթը հետին պլան մղելով և արևային էներգիան առաջ տանելով։ Այս մասին գրել է Bloomberg հեղինակավոր բիզնես հրատարակության սյունակագիր Դեյվիդ Ֆիքլինգը, գրում է Unian.net-ը։
Հեղինակը նշել է, որ մարդկանց մեծամասնությունը գոնե մեկ անգամ լսել է այնպիսի ընկերությունների մասին, ինչպիսիք են Exxon Mobil-ը, Chevron-ը, Shell-ը, BP-ն, TotalEnergies-ը, ConocoPhillips-ը և Eni-ը: Դրանք խոշոր նավթային ընկերություններ են, որոնց վերջին ժամանակներս անվանվել են «Յոթ քույրեր»` համաշխարհային էներգետիկայի վրա իրենց ազդեցության պատճառով։ Բայց մարդկանց մեծամասնությունը երբեք չի լսել Tongwei-ի, GCL Technology Holdings-ի, Xinte Energy-ի, Longi Green Energy Technology-ի, Trina Solar-ի, JA Solar Technology-ի և Jinko Solar արևային էներգիայի տեխնոլոգիաների չինական խոշոր ընկերությունների մասին:
«Եթե նախկին անունները ծանոթ հսկաներ են, իսկ երկրորդները` անհասկանալի, ապա դուք պետք է վերանայել ձեր տեսակետը աշխարհը հզորացնող ընկերությունների վերաբերյալ: Վերջիններս նույնքան կարևոր են, եթե ոչ ավելի, քան նավթային կայսրությունները»,- գրել է հոդվածագիրը։
Նա բերել է վիճակագրություն, ըստ որի` էլեկտրակայանների սարքավորումներ արտադրողներն արդեն շատ մոտ են նավթային հսկաներին, եթե հաշվարկեք մաքուր էներգիայի ծավալները, որը կարելի է ստանալ այդ ընկերությունների արտադրանքից։
Իսկ ահա մյուս ցուցանիշներով նավթային ընկերություններն արդեն սկսել են հետ մնալ։ Օրինակ, մեկ միավոր ներդրման հաշվով էներգիայի արտադրության ծավալների առումով։ Նավթահորի շահագործումը պահանջում է որոշակի ներդրում, որը հետագայում որոշակի ժամանակահատվածում ապահովում է նավթի ստացում։ Նաև արևային էլեկտրակայանի կառուցումն է ներդրումներ պահանջում, բայց որից հետո երկար ժամանակ գրեթե անվճար էներգիա է ստացվում։
Ի վերջո, նավթահորի նավթը սպառվում է, արևային էլեկտրակայանի սարքավորումները մաշվում են, և երկու դեպքում էլ նոր ներդրումներ են պահանջվում նավթի նոր հանքավայրի ստեղծման և արևային էլեկտրակայանի արդիականացման համար: Բայց արևային ընկերություններն արդեն առաջ են նավթային ընկերություններից այն էներգիայի քանակով, որը նրանք կունենան մինչև նման ներդրումների նոր շրջանի մեկնարկը։
Հոդվածագիրը եզրափակել է` հավելելով, որ նավթն ապահովել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների աշխարհաքաղաքական ազդեցության մեծ մասը նախորդ տասնամյակների ընթացքում: Հետագայում նման ազդեցություն կունենա արևային էներգիան, և այդ հարցում այսօր Չինաստանն է առաջատարը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]