Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Համլետն» այն ներկայացումն է, որն արտահայտում է հայրենիքի հետ կապված մեր ամբողջ մտահոգությունը. Գրիգոր Խաչատրյան

ИНТЕРВЬЮ

Հայտնի փաստ է գրեթե բոլոր դերասանների երազանքն է Համլետի դերը կատարել, իսկ ռեժիսորներինը՝ Շեքսպիր և, մասնավորապես, «Համլետ» բեմադրել:

168.am-ի հետ զրույցում Գրիգոր Խաչատրյանն էլ ասաց՝ եթե ռեժիսուրան դառնում է մարդու մասնագիտությունը, ապա նա չի կարող չանդրադառնալ «Համլետին»։

«Եթե հիմա ասենք, որ սա համամարդկային, ամենաարժեքավոր գրական ստեղծագործություններից մեկն է, ապա նշանակում է՝ ոչինչ չասել։ Այս գործի մեջ ամեն ինչ կա, ուստի ռեժիսորն այս ստեղծագործությունը չի կարող չնայել այսօրվա կոնտեքստի մեջ։ Ցավոք, այս ստեղծագործությունը միշտ ժամանակակից է, մենք կուզեիք, որ «Համլետում» արծարծվող խնդիրներն այդքան ժամանակակից չլինեին»,- նշեց Գրիգոր Խաչատրյանը։

Նրա համոզմամբ՝ «Համլետ» կարող է խաղալ միայն այն կոլեկտիվը, որը 15-20 տարի միասին քայլում է, ուստի հավաքական խմբերով հնարավոր չէ բեմադրել «Համլետ»։

«Այսօր բեմում տեսած դերասանների հետ, բացի Լուիզա Ղամբարյանից, ես եմ աշխատել, այսպես ասած՝ պատրաստել, այս ամենը շատ մեծ աշխատանք է։ Այսինքն՝ «Համլետը» ցույց է տալիս մեր այսօրվա կոլեկտիվի չափահաս դառնալը, որովհետև այն դերասանական կազմն է չափահաս, որը կարողանում է բեմում նման գործ ներկայացնել։

Շատ մտահոգված լինելով մեր հայրենիքով և մեր պետությունով, հասկանում ենք, որ ճիշտ ժամանակն է, որ մենք էլ մեր դիրքորոշումն ունենանք։ Սա այն գործն է, որով մենք կարողանում ենք լիարժեք ներկայանալ, կա մեր դիրքորոշումը։ Մենք սիրում ենք այս երկիրը և ուզում ենք լինել օրինապաշտ քաղաքացի, մտահոգված ենք։ «Համլետն» այն ներկայացումն է, որն արտահայտում է մեր ամբողջ մտահոգությունը։

Այս պիեսը ողբերգություն է՝ և՛ նեղ ընտանեկան և՛ համամարդկային, այսօր մեր խնդիրը՝ կապված երկրի հետ, և աշխարհում տեղի ունեցողը, երբ փլուզվում են գրեթե բոլոր համակարգերը՝ ամբողջովին այս ներկայացման բաղկացուցիչ մասն են։ Ներկայացման մեջ ասվում է. «նախախնամություն կա նույնիսկ ճնճղուկի մահվան մեջ», սա արդեն ամեն ինչ բացատրում է»,- հավելեց ռեժիսորը։

2.5 ժամ տևողությամբ «Համլետ» ներկայացումը մոտ 5 տարվա նախապատրաստական աշխատանքի արդյունք է։

Գրիգոր Խաչատրյանը չի թաքցնում, ներկայացումը դրական գնահատականներին զուգահեռ՝ արժանացել է նաև քննադատությունների, որոնց դրդապատճառն էլ գիտի։

«Գուցե մեծամիտ հնչի, բայց մեր ստեղծագործական խումբը բազմաթիվ ուսումնասիրություններից հետո հասկացել է, որ Համլետի մասին մեր պատկերացումները տաբուներ են, որոշակի նախապաշարմունքներ։ Ունենք Համլետի մասին որոշակիորեն պատկերացումներ, ոչ մեկը չգիտի, թե այդ պատկերացումները որտեղից են գալիս, ինչ-որ զորավոր պատկերացում կա, որ Համլետն ունի 2,5 մետր հասակ, սուր է և լուծում է համաշխարհային հարցեր։ Բայց Շեքսպիրը սրա մասին չի գրել, բնականաբար: Այսօրվա մեր «Համլետում» մենք դուրս ենք եկել այդ տաբուներից։ Համլետի, առհասարակ Շեքսպիրի մասին չես կարող հանպատրաստից խոսել, տեսնում ենք, թե հանպատրաստից խոսողների հետ ինչ է կատարվում։ Ասելիքը, որը մենք ենք նախապատրաստում, նախապատրաստում ենք 7-8 ամսվա ընթացքում՝ ստորագրելով մեր յուրաքանչյուր արածի ու ասածի համար։

Օրինակ, թատերական ինստիտուտում իմ կուրսի հետ Օթելլո էի բեմադրել, դասախոսներից մեկը հարցրեց՝ ինչո՞ւ է Օթելլոն զինվորական շորերով, պատասխանեցի՝ ախր Օթելլոն զինվորական է»,- ընդգծեց Գրիգոր Խաչատրյանը։

Ռեժիսորը հաշտ է բոլոր քննադատությունների հետ, սիրում է կարծիքներ լսել՝ նույնիսկ բացասական, քանի որ ներկայացումն ինքնին վեճ է, ուստի ուզում է, որ իր հետ վիճեն։ Եթե ներկայացումը բոլորը հավանում են, ուրեմն՝ ինչ-որ տեղ ռեժիսորը սխալ է։

Գրիգոր Խաչատրյանի բերմադրած «Համլետում» հնչում է Ճապոնիայի ազգային կոտո գործիքով երաժշտություն քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի կատարմամբ։ Ճապոնական ազգային երաժշտական գործիքը ու քանոնահարուհուն ներկայացման մեջ ներգրավելը Գրիգոր Խաչատրյանը համարում է նախախնամություն։

Շեքսպրի պիեսում գլխավոր հերոսը՝ Համլետը, թափառական արտիստների մի խմբի խնդրում է բեմադրել «Գոնզագոյի սպանությունը»:

Երևանյան թատրոնի գլխավոր ռեժիսորի փոխանցմամբ.

«Շեքսպիրն այն ժամանակ ասել է, որ նախատեսվել է «Գոնզագոյի սպանությունը» բեմադրել միայն այն պատճառով, որ այն ծանոթ է հանրությանը, քանի որ պարզվում է, որ Համլետը նաև համալսարանական է, և եթե նա է պատվիրում ներկայացումը, պետք է մի այնպիսի գործ, որը գոնե ծանոթ լինի ընթերցասեր հանրությանը։ Եթե ինքը համալսարանական է և լավ է սովորում, երևի պետք է պատվիրեր Յուկիո Միսիմայի գործերից։ Մենք մտածեցինք «Գոնզագոյի սպանությունը» փոխել Միսիմայի «Հայրենասիրություն» վիպակով, որն ուղիղ մեր ասելիքի ու Համլետի արժեհամակարգի հետ կապ ունի։ Այդ պատճառով ուզեցինք, որ կոտո գործիքը նվագվի, մտածում էինք, եթե գործիքը ձեռք բերենք, ո՞վ է նվագելու։ Ծանոթացանք Մարիաննայի հետ, ով մեկ շաբաթ հետո պետք է ճապոնացի երաժշտի հետ կոտո նվագեր։ Սա նախախնամության ուժն էր»,- ընդգծեց ռեժիսորը։

Գրիգոր Խաչատրյանի նպատակներից մեկն էլ «Համլետի» իր բեմադրության հյուրախաղերի գնալն է, մասնավորապես շատ կցանկանար մասնակցել Դանիայում Համլետների փառատոնին, նաև Շեքսպիրյան փառատոնին։

«Կարծում եմ՝ Դրամատիկական թատրոնի ներկայացումը մեծ շրջագայություններ է ունենալու»,- եզրափակեց Գրիգոր Խաչատրյանը։

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%