Կանացի սխալներ, որոնք նպաստում են բաժանմանը
ЛАЙФԳեղեցիկ սեռի ներկայացուցիչները հաճախ են բողոքում, որ տղամարդը լքել է իրենց: Պատճառները սովորաբար շատ են, եւ հարկ է նշել, որ դրանցից ամենակարեւորն այն է, որ կանայք եւ տղամարդիկ միեւնույն իրավիճակին տարբեր կերպ են նայում: Ահա տղամարդկանց կարծիքով կանանց սխալները, որոնք բերում են բաժանման:
Հարաբերություններում նախաձեռնության բացակայությունը կնոջ կողմից հաճախ հոգնեցնում է տղամարդկանց: Անկողնում ամաչկոտ լինելը եւս կարող է բաժանման պատճառ դառնալ: Կնոջ շանտաժը` անկողնու միջոցով, սա կարող է բաժանման բերել: Տղամարդու ինքնագնահատականը վիրավորելը եւս բերում է նրան, որ տղամարդը հեռանում է: Տղամարդու թերությունների վրա կենտրոնանալն ու դրանց մասին անընդհատ հիշեցնելը եւս հոգնեցնում են: Երբ կինը շատ է տարված իր արտաքինով, դա եւս հոգնեցնում է եւ ի վերջո բերում բաժանման:



