Չինաստանը կաջակցի Իրանի` ՇՀԿ-ին անդամակցմանը
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանը կաջակցի Շանհայի համագործակցության կազմակերպությանը որպես լիիրավ անդամ անդամակցելու Իրանի հայտին:
Այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի` Իրան այցի ընթացքում, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը:
ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինը ներկայումս պաշտոնական այցով Իրանում է: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման արդյունքում կողմերը հայտնել են համընդգրկուն ռազմավարական համագործակցության հաստատման մասին:
Սի Ցզինպինը համաշխարհային մակարդակի առաջին առաջնորդն է, որն Իրան է այցելել Թեհրանի նկատմամբ միջուկային ծրագրի պատճառով մտցված պատժամիջոցների վերացումից հետո:
Ավելի վաղ ՄԱԿ-ի պատժամիջոցները խոչընդոտում էին ՇՀԿ-ին երկրի անդամակցմանը, նշում է ՌԻԱ Նովոստին:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



