Մարդու բնավորությունն ըստ նախընտրած գույների
ЛАЙФՀոգեբանները պարզել են, որ այս կամ այն մարդու նախընտրած գույնի միջոցով կարելի է պարզել նրա բնավորությունը:
Սեւ – մարդիկ են, ովքեր միշտ պատրաստ են պայքարի: Նրանք շատ կրքոտ եւ անկանխատեսելի են: Այս գույնի սիրահարները միշտ վստահ են իրենց ուժերին, եւ բնավորության հենց այդ գիծը շատ հաճախ խնդիրներ է ստեղծում: Նրանց համար նաեւ մեծ նշանակություն ունեն մտերիմ հարաբերությունները. նրանք պաշտում են սիրել եւ սիրված լինել:
Կանաչ – շատ համառ մարդիկ են, եւ նրանց հետ դժվար է ընդհանուր լեզու գտնել: Բայց նպատակասլաց են եւ փառքը նրանց հեշտությամբ է տրվում: Կարողանում են պաշտպանել եւ նրանց հետ շատ անվտանգ է:
Կարմիր – կրքոտ եւ զգացմունքային մարդիկ են: Որպես կանոն, նրանք միշտ առաջնորդ են: Հազվադեպ են խղճի խայթ զգում: Նրանք անում են այն, ինչ սիրում են: Կարմիր գույնի սիրահարները թույլ չեն տալիս իրենց կարգադրել եւ ղեկավարել:
Վարդագույն– այս մարդիկ միշտ երազում են: Նրանց հեշտ է վիրավորել: Շատ հաճախ չեն կարողանում կատարել շրջապատին տված խոստումը, քանի որ գերագնահատում են իրենց ուժերը: Իրականում, նրանք շատ թույլ եւ խոցելի մարդիկ են: Սպիտակ– սպիտակ գույնի սիրահարները հրաշալի կանխազգացողությամբ եւ երեւակայությամբ մարդիկ են: Նրանք ապրում են իրենց աշխարհում եւ միշտ բոլոր հարցերին սեփական պատասխաններն ունեն: Նրանք չեն սիրում մեծ եւ աղմկոտ հավաքներ: Կարողանում են շփվել միայն իրենց նման մարդկանց հետ
Մանուշակագույն – այս մարդիք կարող են լինել շատ գաղտնապահ, նույնիս մտերիմ ըներները չեն կարող լավ հասկանալ նրանց: նրանք սիրում են ունենալ լավագույնը ամեն ինչում, քնաիզի նրանց նպակակները վեհ են: Լինելով ազատ ոգու տեր, սիրում են ճանապարհորդել, որպեսզի տիրապետեն տարբեր մշակույթների և հանդիպեն նոր մարդկանց:
Կապույտ: Եթե սիրում եք այս գույնը, ապա ճանապարհորդությունները Ձեզ համար են: Կապույտը սիրողը միշտ փորձում է ընդլայնել աշխարհայացքը, սովորել ու էլի սովորել: Սա նաև դերասանների գույնն է, բայց պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ արտիստ լինի. նրանք պարզապես հոգով են արտիստ: Նրանք սիրում են կյանքը, սիրում են կյանքում դրական դերեր խաղալ: Հեշտությամբ են հասնում հաջողության: Կապույտը նախընտրողը չի սիրում մենակություն, շփվող է, կարողանում է նվիրվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



