Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դա լրտեսության կամ դավաճանության արդյունքում հայթայթված ինֆորմացիա է եւ հաղորդում հանցագործության մասին

ИНТЕРВЬЮ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում փորձել էր «գտնել» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերեվարելու հիմնական մեղավորներին։ Եվ այդ փորձը վերածվել էր Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզի կրկնության՝ Արցախը հանձնել են արցախցիները, Արցախի հայաթափումը եղել է Արցախի վերջին նախագահի ընտրվելու պատճառով։ Անգամ փաստեր էր նշել, որոնք ստուգման կարիք ունեն։ Օրինակ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը համոզել են, որ դուրս գան ռուսների հսկողության տակ գտնվող օդանավակայանի տարածքից եւ գնան ինչ-որ մեկի առանձնատուն, որտեղից էլ ադրբեջանցիները նրանց ձերբակալել են: Արցախում նախագահական ընտրությունները հեղաշրջում էր անվանել ու Շահրամանյանին անուղղակիորեն «մեղավոր կարգել»։ Մի հատված. «Հայտնի է, որ Դավիթ Բաբայանը հեղաշրջում իրականացնողների հորդորով է գնացել/տարվել Շուշի եւ ուղղակի հանձնվել Ադրբեջանին: Ու դա եղել է այսօր Երեւանում հայրենասիրական թատրոն խաղացողների մաշկը փրկելու գներից մեկը»:

Այնինչ Բաբայանի՝ գերեվարվելու այլ պատճառներ են նշվում, որ նրան ադրբեջանցիներն են հորդորել հանձնվել, քանի որ Մեհրիբան Ալիեւայի հասցեին վատ բաներ է ասել, հակառակ դեպքում` ընտանիքը դուրս չի գա Արցախից: Իսկ Արցախի նախագահներն էլ կամովին հանձնվել են, որ արցախցիներին թողնեն անցնել սահմանը: Մենք այս հրապարակմանը չէինք անդրադառնա, եթե այն չլիներ կիսաճշմարտությունների շարքից, որով փորձում են պառակտել մեր հասարակությանը` «արցախցի-հայաստանցի» թեզը խորացնելով:

Մեզ հետ զրույցում Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ հրապարակման հեղինակը փորձում է կրկնօրինակել Փաշինյանին։ «2018-ից առաջ որեւէ մեկիս մտքով չէր անցնի, որ Հայաստանի իշխանությունը կզավթեր հենց դեղին մամուլի արքան․․․ Այսօր հայտնվել է մեկը, որն օգտագործվում է դեղին մամուլի արքայի կողմից կամ երազում է, ինչու չէ, եթե ինչ-որ մեկին հաջողվել է, երեւի մյուսին էլ կհաջողվի՝ ունենալ նույն ճակատագիրը: Գուցե դա է իրեն դրդում, որ, դեմք ու արժանապատվություն կորցրած, այսպիսի բացահայտ սուտը փորձում է հրամցնել մարդկանց: Այս մարդը, փաստորեն, ուղղակի հանցագործության մասին հաղորդում է տալիս` սեփական հանցագործության մասին: Ինքը հայտարարում է, որ լրտես է, որովհետեւ, գիտեք, նման ինֆորմացիա ունենալու համար առնվազն պետք էր Ադրբեջանի գործակալ լինել կամ ուղիղ աղբյուր ունենալ այնտեղ, որովհետեւ այլ կերպ նման ինֆորմացիայի մասին այդքան վստահ խոսելն անհնար էր: Մենք վերջին օրերին դուրս գալուց նույնիսկ նման ինֆորմացիայի չենք տիրապետել: Իսկ իր ակնարկը, որ վերաբերում է արցախցիներին, ովքեր չեն համակերպվել հայրենիքի դավաճանաբար հանձնման հետ եւ ովքեր չեն պատրաստվում այսօր թույլ տալ վտանգել Հայաստանը եւ պայքարում են՝ անկախ այն իրավիճակից, որում հայտնվել են, ուղղակի մեկնաբանեմ, դա կեղծ է, սուտ է: Այս իշխանությունները, մեր բռնի տեղահանման առաջին վայրկյաններից սկսած, այս կեղծ, կեղտոտ քարոզչությունն են տանում՝ նախապես մեղավորներ նշանակելով Հայաստանի Հանրապետության վրա գալիք աղետների մասով եւ փորձելով մեղքը բարդել մեր բոլորի վրա: Իսկ իրականում տեղի ունեցավ այն, որ ՀՀ իշխանությունները՝ հանձին իրենց ղեկավարի, ուղղակի հանձնեցին Արցախը, հայաթափեցին` իրենց Բաքվի գործընկերների հետ, եւ այսօր շարունակում են նույն գործընթացը՝ բռնաճնշումներ, կեղեքումներ Հայաստանի Հանրապետությունում՝ արցախցիների նկատմամբ»,- ասաց Հակոբյանը:

Արցախցի պատգամավորը նշում է, որ Թաթուլ Հակոբյանի հրապարակման մեջ տեղ գտած թեզերը կեղտոտ հորինվածք են կամ Ադրբեջանից ստացված տեղեկատվություն: Ինչ վերաբերում է «հեղաշրջում» տերմինին, ապա այդ իրադարձությունների ականատեսը եղել են բոլորը. «Թե ինչպես էր Արայիկ Հարությունյանը ժամանակ առ ժամանակ շոուներ սարքում` այստեղի իր գործընկերոջ հրահանգով, ժամանակ առ ժամանակ հայտարարում էր իր հեռանալու մասին եւ նորից փոշմանում, իսկ վերջում ակնհայտ էր, որ իրենք` ՀՀ-ում իշխանությունը զավթածը եւ Արցախի նախագահը, շատ լավ տեղեկացված էին՝ ինչ էր սպասվում Արցախին, եւ դա հարմար ժամանակն էր․ երկուստեք դա ձեռք էր տալիս: Մի կողմից, Արայիկ Հարությունյանը կարծես թե փրկվում էր, մյուս կողմից՝ դեռեւս այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշանակում էր մեղավորներ»: Արցախցի պատգամավորը նկատում է, որ միայն խելապակասը կարող է այդ թեզին հավատալ, որ արցախցին իր հայրենիքն ու պետությունը, պետականությունը հանձնել կարող է: «Ինչպես սրանք են ասում՝ եկել են իշխանություն զավթելու: Իսկ ի՞նչ պակաս իշխանություն ունեինք մենք: Ինձ համար ի՞նչ տարբերություն, ես Արցախի Հանրապետության պատգամավոր էի, եթե իշխանության առումով են ասում, իհարկե: Ինձ համար շատ ավելի բարձր պատիվ էր եւ պատիվ է կրել այդ տիտղոսը, ինձ համար դա պատիվ է՝ լինել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր: Ի՞նչը մեզ պիտի դրդեր այդ հզոր, այդ հրաշք, ամեն ինչ ասող իշխանությունը թողնել ու գալ այստեղ` խամաճիկներից իշխանություն վերցնելու: Եվ, իհարկե, ոչ ոք չի էլ հավատում այդ թեզին: Ես շարունակում եմ պնդել, որ այն, ինչ վերաբերում է գերի ընկածների մասով իր իմացածներին, դա հանցագործության մասին հաղորդում է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

Մի կողմ թողնելով առաջ քաշված թեզերի բովանդակությունը՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները մարդիկ են, ովքեր ունեն զգացմունքներ, սիրելի ու իրենց սիրող մարդիկ: Տվյալ պարագայում, Դավիթ Բաբայանի անվան հետ կապված, մեր զրուցակիցը կարծում է, որ այդպիսի թեզեր տարածողները զուրկ են հայրենիք ունենալու զգացումից, հայրենակցի նկատմամբ ապրումակցում չունեն: Նրանք համարում են, որ տասնյակ հազարավոր զոհերը՝ 30 տարվա ընթացքում, հանուն ոչնչի են եղել, ու այս պարագայում նման մարդկանց բարոյականության մասին խոսելն անիմաստ է:
«Ինչ վերաբերում է Դավիթ Բաբայանի՝ Բաքվին հանձնվելուն, որեւէ մեկը չունի հստակ ինֆորմացիա, թե ինչու այդ քայլին գնաց Դավիթ Բաբայանը: Ես պնդում եմ, որ դա կա՛մ լրտեսության, կա՛մ դավաճանության արդյունքում հայթայթված ինֆորմացիա է, կա՛մ ուղղակի ասեկոսեներ կամ գուշակություններ, որը որեւէ մեկս թույլ չենք տալիս մեզ: Դավիթ Բաբայանը բացառիկ հայրենասեր մարդ էր, ով երբեւէ չի թաքցրել իր հակակրանքն այս իշխանությունների նկատմամբ, եւ իշխանության միակ ներկայացուցիչն է եղել, ով ԱԺ բարձր ամբիոնից բազմիցս խոսել է, որ որեւէ կապ չի կարողանում հաստատել Հայաստանի իր գործընկերոջ հետ, եւ բոլոր նամակները, բոլոր զանգերը մնում են անպատասխան։ Ինքը որեւէ ինֆորմացիա չի կարողանում ունենալ, որովհետեւ այն ժամանակ Արցախի նախագահի ու Հայաստանի վարչապետի շփումների մասին գիտեին միայն իրենք, իսկ մեզ ասվում էր այնքանը, որքանը որ երկուսով պայմանավորվում էին` ինչ չափաբաժնով կամ ինչ ասել մնացած բոլորին: Այսինքն՝ որեւէ մեկը որեւէ ինֆորմացիայի չէր տիրապետում, այդ թվում՝ նաեւ Դավիթ Բաբայանը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

Նա շեշտեց․ պետք չէ մոռանալ, որ 2020 թվականից ի վեր ունենք տասնյակներով գերիներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո գերեվարված խաղաղ բնակիչներ եւ տարբեր անձինք, որոնց դատում են, սակայն այդ մարդկանց մասին ոչ ոք չի հիշում, եւ այն մարդիկ, ովքեր խոսում են խաղաղությունից ու խաղաղության պայմանագրից, երբ թշնամին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ուղիղ վտանգող պահանջներ է դնում, ՀՀ իշխանությունները նույնիսկ այդ հումանիտար հարցը, որպես հակազդեցություն, առաջ չեն քաշում, հետեւաբար՝ նրանցից որեւէ բան պահանջելն անիմաստ է:
«Որպեսզի մենք կարողանանք մեր գերնպատակին հասնել, ամենակարեւոր միջոցն այս իշխանության հեռացումն է, ոչ թե քննարկումը… Հասկանալի է, որ իրենք իրենց ամբողջ իշխանությունն ու գործիքակազմն օգտագործելու են՝ իրենց իշխանությունը պահելու համար։ Այս անձինք ուրիշ կարմիր գիծ չունեն, բացի սեփական աթոռները պահելուց»:

 

К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики