«Կուզեի հայրս կենդանի լիներ, ասեի՝ կներես». Մարիամ Ադամյանը՝ հոր հետ վեճերի և ծնողների բաժանության մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ինձ վրա հայրս մեծ ազդեցություն է ունեցել, ուղղակի 14 տարեկանից հետո նա արդեն մեզ հետ չէր, ծնողներս բաժանված էին: Մայրս իմ կյանքում ֆիզիկապես ավելի շատ է եղել, բայց հորս հետ մանկության հիշողությունները շատ են: Աշխույժ, ուրախ մարդ էր: Հորս հետ շատ էի կռվում, մի քիչ մեղադրում էի, բայց հիմա կուզեի տեսնել ու ասել՝ կներես: Այդ տարիքում չէի հասկանում, մտածում էի` միշտ պետք է սուր ու կտրուկ լինել: Բայց կյանքն այնքան կարճ է, մենք երբեք չգիտենք մեր սիրելի մարդկանց կտեսնենք նորից, թե՝ ոչ:
Ու պետք է ներել միշտ, սիրով լինել, որովհետև վաղը կարող ես քեզ մեղադրել, որ ինչ- որ պահի վիճել ու ըմբոստացել ես: Կյանքի ամեն վայրկյանը պետք է գնահատել ու սիրել: Շատ կուզեի, որ ինքը տեսներ իմ երեխային»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Մարիամ Ադամյանը:
Նշենք, որ դերասանուհու հայրը մի քանի տարի առաջ դժբախտ պատահարի հետևանքով հեռացել է կյանքից: