«Երազում եմ, որ հայրենիքս ունենա արժանի ղեկավար». Լիլու
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգչուհի Լիլուն, ում հետ կապ ենք հաստատել Միացյալ Նահանգներից:
- Ամենամեծ սուտը, որ լսել եք Ձեր մասին:
-Ամենամեծ սուտը, որ լսել եմ իմ կյանքում դա 2008 թվականին էր, որ ես ունեմ 5 տարեկան երեխա և հանձնել եմ մանկատուն: Դա ամենասարսափելի սուտն էր ինձ համար:
- Կենցաղում ի՞նչը տանել չեք կարողանում:
- Երբ տան հատակին ինչ -որ հետք տեսնեմ, տան մաքրությունն ինձ համար պետք է հնարավորինս իդեալական լինի:
- Իսկ ի՞նչն եք հաճույքով անում:
-Ներկայումս հաճույքով քնում եմ, ինչը հաճախ չեմ կարողանում անել:
- Ձեր կյանքի ամենադժվար շրջանը:
-Երբ նոր էի տեղափոխվել Միացյալ Նահանգներ, առաջին մեկ տարին ամենադժվար փուլն էր:
- Փոքր ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալ:
-Փոքր ժամանակ երազում էի դառնալ լեռնագնաց, ոչ մի կապ չունի իմ բնագավառի հետ:
-Ինչի՞ց եք վախենում:
-Վախենում եմ, երբ երեխաներս հիվանդանում են, շատ վախկոտ եմ այդ առումով:
-Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Մեկ-մեկ «չփխում» եմ գրողին, մեկ- մեկ էլ՝ ծիծաղով եմ վերաբերվում:
-Ինչի՞ց եք ամաչում:
-Ոչ մի բան չեմ անում, որից կարող եմ ամաչել:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Իմ բոլոր երազանքները կապված են իմ հայրենիքի հետ, միայն մտածում եմ, որ սահմանները լինեն ապահով, հայրենիքս ունենա արժանի ղեկավար:
-Ի՞նչը կարող է ձեզ հունից հանել:
-Ինձ դժվար կարողանա ինչ-որ բան հունից հանել, որովհետև տարիքի հետ հավասարակշռվածություն եմ ձեռք բերել:
-Ձեր բնավորության ո՞ր գիծը կփոխեիք հնարավորության դեպքում:
-Բնավորությանս մեջ կփոխեի չափից շատ խղճով լինելը, դա շատ է խանգարում ինձ սթափ լինել: Երբ ինչ-որ բան խղճիս վրա շատ է ծանրանում, չեմ կարողանում զգոն լինել: Կուզեի մի քիչ սառը լինել:
-Հաջողության հասնելու համար ի՞նչն է առանցքային՝ աշխատասիրությո՞ւն, խե՞լք, թե՞ ծանոթ:
-Աշխատասիրություն: Երբ դա ունես, սկսում ես խելքով մտածել և ծանոթի կարիք չի լինում:
- Ի՞նչ փոխեց ձեր կյանքում հայտնիությունը:
-Առանձնապես չեմ հասկացել հայտնի լինելը որն է, քանի որ ես չփոխվեցի: Միշտ զգացել եմ, որ իմ լսարաննն ինձ անկեղծ է սիրել և դա եղել է փոխադարձ:
Հեղինակ՝ Անի Մնացականյան