Ереван, 19.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ. Դատական դեպարտամենտ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դատական դեպարտամենտը հարկ է համարում տեղեկացնել, որ.

Սույն թվականի ապրիլի վերջից սկսած Դատալեքս համակարգում և դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ, որի արդյունքում դատական ակտերի հրապարակայնացումը և Դատալեքս համակարգում տվյալների ներբեռնումն ու թարմացումը պարբերաբար հնարավոր չէր լինում կատարել:

Դատական դեպարտամենտը և համակարգը սպասարկող «Մեյսիս» ընկերությունը փորձել են իրենց հնարավորությունների սահմաններում խնդրին ժամանակավոր լուծում տալ, և հաշվի առնելով, որ ինչպես Դատալեքսը, այնպես էլ ծրագիրը ավելի քան 15 տարվա վաղեմություն ունեն և նոր տեխնոլոգիաներով վերազինման անհրաժեշտությունն օրհասական է, սույն թվականի մայիսին խնդրի մասին տեղեկացվել է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը՝ հարցը քննարկելու և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի աջակցությամբ լուծումներ գտնելու համար:

Մինչ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի կողմից վերոնշյալ խնդրի վերաբերյալ վերջնական և համապարփակ որոշման կայացումը՝ սույն թվականի հունիսի 28-ին Դատական դեպարտամենտի շենքում տեղի ունեցավ վթար՝ ջրի արտահոսք, որի արդյունքում վնասվեցին համակարգերը սպասարկող սերվերները: Վթարից սերվերների նման վնասումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս 2017-2018 թվականներին սերվերային տարածքի նախագծումը և կառուցումը իրականացվել է թերացումներով, առնվազն` առանց անվտանգային լիարժեք կահավորման, և պատշաճ հաշվի առնված չէր կոյուղաջրի ջրագծերի տեղադրման մանրամասն սխեման:

Դատական դեպարտամենտն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել և սերվերային հանգույցի սենյակն ապահովվել է անհրաժեշտ անվտանգային կահավորմամբ: Այսօր, Դեպարտամենտի և «Մեյսիս» սպասարկող ընկերության ջանքերի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել համակարգերի «գործունակությունը», այդ թվում՝ մասնակի վերականգնվել է դատական գործերի բաշխման էլեկտրոնային ավտոմատացված համակարգը, սակայն մինչ օրս՝

· չեն վերականգնվել 3 դատարանների՝ Սնանկության դատարանի, Արագածոտնի դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի տվյալների բազան,

· առկա է դատական գործերի էլեկտրոնային քարտերում տեղեկությունների մուտքագրման անհնարինություն,

· խափանված է դատարանների միջև դատական գործերի էլեկտրոնային քարտերի տեղեկատվության փոխանցման և ստացման ծրագիրը,

· խափանված է բոլոր դատարանների ծրագրերի սերվերներից ինֆորմացիայի՝ դեպի Դատական դեպարտամենտի Տվյալների կենտրոն տեղափոխման տրանսպորտային համակարգը, ինչի արդյունքում չի թարմացվում նաև Դատալեքսը:

Վթարի, ձեռնարկված միջոցների, ինչպես նաև ստեղծված իրավիճակի մասին կրկին տեղեկացվել է Խորհուրդը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը՝ խնդրելով գտնել լուծումներ դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրի, Դատալեքս տեղեկատվական համակարգի և գործող համակարգերի կապուղիները վերազինելու, ամբողջությամբ թարմացնելու և համակարգերի հնությամբ պայմանավորված պարբերաբար առաջացող խնդիրները վերջնականապես լուծելու համար:

Տեղեկատվական խորհրդում Գործակալությունը ներկայացրել է խնդրի լուծման իր տեսլականը և հավաստիացրել, որ երկու ամսվա ընթացքում ժամանակակից տեխնոլոգիաների և անվտանգային բարձր երաշխիքների կիրառմամբ հնարավոր կլինի ամբողջությամբ լուծել առկա խնդիրները, ինչպես նաև դատական համակարգը զերծ պահել հետագա նմանատիպ իրավիճակների առաջացումից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ խնդրի ժամանակավոր լուծման նպատակով եզրափակիչ դատական ակտերը հրապարակվում են Դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում:

Հայցում ենք քաղաքացիների և բոլոր շահագրգիռ կառույցների ներողամտությունը խափանումների ու թերացումների համար:

Դատական դեպարտամենտ

 

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank