Նեթանյահուն ԱՄՆ-ին առաջարկել է ՆԱՏՕ-ին համարժեք ռազմական դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին առաջարկել է ռազմական դաշինք ստեղծել՝ իրանական սպառնալիքին դիմակայելու համար։ Նա այս մասին ասել է՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում:
Ըստ Նեթանյահուի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են ստեղծել «Աբրահամյան դաշինքը», որը կլինի Մերձավոր Արևելքում անվտանգության դաշինք և նման կլինի ՆԱՏՕ-ին:
«Երկիրորդ աշխարհամարտից հետո Ամերիկան Եվրոպայում անվտանգության դաշինք ստեղծեց՝ հակազդելու խորհրդային աճող սպառնալիքին: Նմանապես, Ամերիկան և Իսրայելն այսօր կարող են անվտանգության դաշինք ստեղծել Մերձավոր Արևելքում՝ հակազդելու Իրանի աճող սպառնալիքին: Բոլոր այն երկրները, որոնք խաղաղության մեջ են Իսրայելի հետ, և բոլոր այն երկրները, որոնք խաղաղություն կկնքեն Իսրայելի հետ, պետք է հրավիրվեն միանալու այս միությանը»,- Կոնգրեսում հավաքվածների ծափահարությունների ներքո ասել է Իսրայելի վարչապետը։
Նոր դաշինքը, ինչպես կարծում է Իսրայելի վարչապետը, կարող է կոչվել «Աբրահամյան դաշինք»՝ ի պատիվ Աբրահամյան համաձայնագրերի, որորոնց շրջանակներում խաղաղություն է կնքվել Իսրայելի և արաբական չորս երկրների միջև։