ԱՄՆ ՀԴԲ տնօրենը կասկածի տակ է դրել այն, Թրամփի դեմ մահափորձի ժամանակ փամփուշտը դիպել է նրա ականջին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը կասկածի տակ է դրել այն, որ Փենսիլվանիայում հանրահավաքի ընթացքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իրականացված մահափորձի ժամանակ փամփուշտը դիպել է քաղաքական գործչի ականջին: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը:
Քրիստոֆեր Ռեյը Կոնգրեսում Թրամփի դեմ մահափորձի գործով լսումների ժամանակ նման անսպասելի հայտարարություն է արել:
«Ինչ վերաբերում է նախկին նախագահ Թրամփին, ապա որոշակի հարց կա, թե արդյոք դա փամփո՞ւշտ էր, թե՞ բեկոր, որը դիպել է նրա ականջին», - ասել է Ռեյը:
Հուլիսի 14-ին Թրամփի դեմ մահափորձ է կատարվել քարոզարշավի ընթացքում նրա ելույթ ժամանակ։ Հաղորդվել էր, որ կրակոցի հետևանքով նախագահի թեկնածուն վիրավորվել էր աջ ականջից։ Նրա բժիշկ Ռոնի Ջեքսոնն ասել էր, որ փամփուշտն ականջի վրա թողել է 2 սմ երկարությամբ վերք, որը կարելու կարիք չի եղել: