Խոր Վիրապում ցեմենտ տեղափոխող «MAN» բեռնատարը հարվածել է հեծանվորդին․ վերջինը հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Մխիթար Տ․-ն իր վարած «MAN» մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Խոր Վիրապի խաչմերուկում, բախվել է հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Գագիկ Հ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեծանվորդը կողաշրջվել է։
Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ միասին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։