Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուզբեկստանի խորհրդարանի օրենսդիր (ստորին) պալատի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 27-ին, այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զայնիդդին Նիզամխոջաևը։
«Ուզբեկստանում խորհրդարանական ընտրությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, կանցկացվեն այս տարվա հոկտեմբերի 27-ին»,-ասել է Նիզամխոջաևը ԿԸՀ նիստում։
Նա պարզաբանել է, որ ընտրական հանձնաժողովը կսկսի գործել հուլիսի 26-ին, և հիշեցրել է, որ 2023 թվականի վերջին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ստորագրել է խառը ընտրակարգի անցնելու մասին օրենքը, որը կկիրառվի առաջիկա պատգամավորների ընտրություններում։
Նախորդ խորհրդարանական ընտրությունները հանրապետությունում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով՝ բացարձակ մեծամասնության սկզբունքով 2019 թվականի վերջին։