Բորելը Չինաստանին կոչ է արել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին և դադարեցնել արտահանումը Ռուսաստան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժեզոպ Բորելը Չինաստանին կոչ է արել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին և դադարեցնել երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան։
Այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին գործերի ծառայության կայքը։
Բորելը Լաոսում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրամիության և Չինաստանի միջև հարաբերությունները։ Մասնավորապես, ԵՄ դիվանագիտության ղեկավարը բացատրել է, թե ինչու է դաշինքը համարում Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ որպես էքզիստենցիալ սպառնալիք Եվրոպայի համար։
Նա նաև իր մտահոգությունն է հայտնել, որ Չինաստանի կողմից մեծ թվով երկակի նշանակության ապրանքների արտահանումն աջակցություն է Ռուսաստանին իր ռազմական տեխնիկան ստեղծելու գործում։
Բորելը կոչ է արել Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի Դաշնության վրա՝ օգնելու դադարեցնել պատերազմը, ինչպես նաև խնդրել է աջակցել Ուկրաինայում խաղաղ գործընթացին։