«Ժամանակին հաշտ չէի քթիս հետ, բայց հետո հասկացա, որ մարդ պետք է սիրի իրեն այնպիսին, ինչպիսին կա». Անահիտ Մսրյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երիտասարդ դերասանուհի Անահիտ Մսրյանը:
-Սկզբունք, որին երբեք չեք դավաճանի:
-Ինձ համար սկզբունքային է չստելը, տանել չեմ կարողանում, երբ նայում են աչքերի մեջ ու ստում, վայրկյանական կարող եմ հեռացնել այդ մարդուն իմ կյանքից։
-Ի՞նչ կփոխեիք ձեր արտաքինի մեջ:
-Ժամանակին հաշտ չէի քթիս հետ, բայց հետո հասկացա, որ մարդ պետք է սիրի իրեն այնպիսին, ինչպիսին կա։
-Ինչպե՞ս եք վերաբերվում «ռաբիս» տղաներին:
-Առհասարակ «ռաբիս» երևույթին աշխատում եմ չվերաբերվել, բայց կարևորը լավ մարդ լինի։
-Ինչի՞ մասին եք երազում:
-Երազում եմ գեղարվեստական պատմական ֆիլմում գլխավոր դեր մարմնավորելու մասին։
-Եթե ոչ դերասանուհի, ապա ի՞նչ կդառնայիք:
-Երգչուհի, ինձ միայն արվեստում եմ պատկերացնում։
- Ամենամեծ սուտը, որ լսել եք ձեր մասին:
-Լսել եմ, որ ամուսնացած եմ և նույնիսկ երեխա ունեմ, շատ հետաքրքիր էր։
- Ի՞նչը կարող է ձեզ հունից հանել:
- Անտակտ մարդիկ:
-Ֆոբիաներ, վախեր ունե՞ք:
-Փակ տարածություններ չեմ սիրում:
-Ավելի շատ նեղանո՞ւմ եք, թե՞ նեղացնում:
-Բոլոր մտերիմներս գիտեն, որ շատ-շատ նեղացկոտ եմ:
-Ձեր ամենասիրելի հայ դերասանը:
-Միանշանակ Խորեն Աբրահամյան, իսկ ժամանակակից դերասաններից` Խորեն Լևոնյան, առհասարակ շատ երիտասարդ լավ դերասաններ ունենք։
-Ինչ է պետք Ձեզ երջանիկ լինելու համար:
-Զբաղվել սիրելի մասնագիտությամբ և հետագայում ունենալ լավ ու ամուր ընտանիք։
Հեղինակ՝ Անի Մնացականյան