Գազայում զոհերի թիվը գերազանցել է 39,2 հազարը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան անկլավում ռազմական գործողության սկզբից ի վեր Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով ավելի քան 39,2 հազար մարդ է զոհվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։
«Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի մեկնարկից մինչ օրս զոհերի թիվը հասել է 39258-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 90 589 արաբ։
Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ հուլիսի 27-ի առավոտյան 30 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել Դեյր էլ Բալահի շրջանում իսրայելական հարձակումների հետևանքով։ Նախարարության տվյալներով՝ Խան Յունիսում իսրայելական ուժերի գրոհի ժամանակ զոհվել է 23 պաղեստինցի, մոտ 90-ը վիրավորվել է։