Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն. ավագանու անդամ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքային իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ ի վիճակի չէ գրագետ կառավարել։ Այս մասին գրառում է կատարել ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը:
«Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն։ Քաղաքային իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ ի վիճակի չէ գրագետ կառավարել։
Աջափնյակում՝ Արզումանյան 4 հասցեում, քանդման աշխատանքներ են կատարում՝ կանաչ գոտի դարձնելու պատճառաբանությամբ, բայց պտղատու և դեկորատիվ ծառերը հատել են, իսկ անմիջապես հարևանությամբ գտնվող կանաչ գոտին անմխիթար վիճակում է, նստարանները խոտի մեջ ծածկված են, աղբամաններ չկան տեղադրված, խոտը նույնիսկ ասֆալտն է ծածկել։ Սրանք միայն քանդելուց են լավ»,- գրել է նա եւ տեսանյութ հրապարակել։