Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ապրելու իրավունքը՝ վտանգված

ОБЩЕСТВО

Երբ Հայաստանում սկսեց մոլեգնել տխրահռչակH1N1-ը՝ «խոզի գրիպը», երկրի առողջապահության պատասխանատուները, ինչ-որ տեղ միգուցե նաև ձգտելով սեփական անձերը յուրատեսակ փիառի ենթարկել, սկսեցին ի լուր բոլորի հայտարարել, թե սույն գրիպի տեսակով վարակվածների ողջ բուժումն ու ռեաբիլիտացիան՝ հիվանդի վերականգնումը, դարձել է միանգամայն անվճար, ու պետությունը փորձելու է բացառապես սեփական փողերի հաշվին առողջացնել մեր հիվանդ համաքաղաքացիներին: Նշենք,որ պետության կողմից այս բացառիկ առատաձեռնությունը սահմանված էր միայն կարճ ժամկետի համար՝ հունվարի 1-20-ն ընկած ժամանակահատվածի, որից հետո «խոզագրիպով» հիվանդները, պարզվում է, պարտավորվում էին բացառապես սեփական միջոցների հաշվին բուժվել:

Հրաշալի է, այնպես չէ՞: Ի՞նչ է ստացվում, մի՞թե ոչ այն, որ ում բախտը, եթե հանկարծ չբերի ու վարակվի այդ՝ կյանքի համար խիստ վտանգավոր վարակով, այլևս ուզած-չուզած ստիպված է լինելուդիմել սեփական գրպանի պարունակությանը, նույնիսկ այն պարագայում, երբ նա պարզապես ի վիճակի չէ անելու այդ՝ փող չունենալու միանգամայն բանալ պատճառով: Մ՞իթե սրանով պետությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Առողջապահության նախարարությունը, ձեռքերը լվանում է այս ամենից ու մի կողմ քաշվում:

Իհարկե, սույն ոլորտը համակարգողները բերում են այն պատճառաբանությունը, թե այլևս անցյալում է մնացել H1N1-ի այն տարածվածությունը, որ կար ամսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում, և, հետևաբար, ամսի 20-ից սկսած՝ մեր պետությունն այլևս պարտավոր չէ «քամուն տալ» սեփական նյութական միջոցները: Իսկ որ սեփական քաղաքացիների վրա փող ծախսելը մեր մի շարք պաշտոնյաների համար նույնացվում է «փողը ջուրը գցելու» արատավոր պրակտիկայի հետ, պարզ է դառնում այն վերաբերմունքից, որ ցուցաբերվում է անվճարունակ հիվանդ քաղաքացիների նկատմամբ. նրանց, բուժվելուց հետո, փաստացի չեն դուրս գրում հիվանդանոցներից՝պարտադրելով բերել և մուծել պահանջվող գումարը …

Ստեղծված անելանելի վիճակից ինչ-որ ելք գտնելու հույսով՝ մի շարք քաղաքացիներ, փորձելով վերականգնել Հայաստանում այլևս «քոռ կոպեկի» արժեք չունեցող ապրելու՝ իրենց բնատուր իրավունքը, դիմում են զանազան խմբագրություններ՝ հույսով, որ սույն խնդիրը վերջապես կբարձրաձայնվի, ու իրենք այլևս ստիպված չեն լինի տասնյակ հազարավոր դրամներ ծախսել՝ իրացնելու համար ապրելու իրավունքը. Հայաստանում խոզագրիպից բուժվելն արժե ուղիղ 170000 դրամ, ինչը, համաձայնե՛ք, մեր շատ ու շատ քաղաքացիների համար բավական զգալի գումար է կազմում, և ամեն մեկը չէ, որ այսօր ընդունակ է միանվագ կերպով հիվանդանոցին վճարել նման գումար: Ուրեմն՝ ի՞նչ է մնում, մի՞թե մեռնելը միայն, թե՞, այնուամենայնիվ, փորձել պայքարել սեփական իրավունքների համար ու հասնել նրան, որ միանգամայն անվճար հիմունքներով տրամադրվի այդ բուժումը՝ առանց որի մարդն ուղղակի կմեռնի: Հետո էլ զարմանում էինք, թե ինչու երկրով մեկ համաճարակ չէր հայտարարվում. մարդիկ «խնայողաբար» էին մոտենում պետական բյուջեի փողերին, թե չէ պատկերացնո՞ւմ եք՝ հայտարարեին համաճարակի մասին, ի՞նչ էր լինելու այդ դեպքում: Էլ չէին կարողանալու մինչև հունվարի 20-ը ժամկետ դնել, ստիպված էին լինելու երկարաձգել անվճար բուժման ճոխ ակցիան: Հետո էլ ասում ենք՝ անխնա են մեր չինովնիկները, տեսնո՞ւմ եք, որ լավ էլ խնայողաբար են մոտենում սեփական բյուջեներին…

Հուսանք, որ գոնե 4-րդ իշխանության՝ այս խնդրի նկատմամբ ունեցած ուշադրությունը կստիպի իշխանության առաջին էշելոններում հանգրվանածներին սթափ գնահատել երկրում ստեղծված իրավիճակն ու երկարաձգել խոզագրիպի դեմ անվճար տրամադրվող բուժօգնությունը: Եթե կուզեք իմանալ, նորմալ երկրում, անկախ այն բանից, թե համաճարակ է, համաճարակ չէ, եթե սոցիալապես անապահով մարդը, զգալով սեփական կյանքի հանդեպ վտանգ, ստիպված դիմում է բժշկի, պետք է բժշկվի միանգամայն անվճար, այլ ոչ թե փող չունենալու պատճառով տառապելով մեռնի: Հետո էլ մեզ սոցիալական երկիր ենք հռչակում՝ հավատարիմ մարդասիրական արժեքներին ու էլի նմանատիպ, իրական կյանքի հետ ոչ մի կապ չունեցող բաների մասին հայտարարում: Ո՞ւր է, չենք տեսնում ձեր սոցիալականությունը, ո՞ւր է կորչել, ո՞ր «ջհանդամի գյոռում»… Ա՜խ, այո՛,ինչպե՞ս չէինք կռահում, չինովնիկական գրասենյակներում՝ երևում է: Դե ուրեմն՝ մի լավ փնտրե՛ք ու գտե՛ք այն, հակառակ պարագայում՝ էլ երես չունենա՛ք երևալ ժողովրդի աչքին…:

Դավիթ Բաբանով

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%