Հայտնաբերվել է «գիշերային չղջիկը», ով իր մեքենայով պատուհաս էր դարձել քաղաքացիների համար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենտրոնական փողոցներում «Lada» մակնիշի ավտոմեքենան չարամտորեն, խլացուցիչով պայթյուններ արձակող հատուկ կոմպրեսորով, գազաբալոնով, և վահանակով վերասարքավորված վարում է ավտոմեքենան՝ այդ կերպ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հայտնաբերելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով՝ ՊԾ երևան քաղաքի գնդի ծառայողները իրականցնում են աշխատանքներ, որպեսզի այդ «գիշերային չղջիկին» ավտոմեքենայով հանդերձ հայտնաբերեն:
Երեկ՝ հունիսի 26-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը Մաշտոցի պողոտայում նկատում է կասկածելի այդ ավտոմեքենան, և բարձրախոսով հրահանգում է, որպեսզի նա կագնի:
Մոտ 3 կմ ընթանալուց հետո վարորդը կանգնում է, որից հետո Հ. Գրիգորյանը տեղեկությունը փոխանցում է ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանին, ում հանձնարարականով՝ նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկները ժամանում են դեպքի վայր ու ավտոմեքենան տեղափոխում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր, ավտոմեքենան էլ վարել է Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Ժորա Ասատրյանը: